f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ հուլիսի 26-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 37317-ի, ապաքինվածներինը՝ 26478-ի, մահվան դեպքերինը՝ 705-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ օգոստոսի 2-ին, վարակվածների թիվը հասավ 39050-ի, որոնցից 29750-ն առողջացել են, մահացել է  754 մարդ, ընդհանուր կատարվել է  166701 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ հուլիսի 27-ին, հայտնաբերվել էր 73 նոր դեպք,  հուլիսի 28-ին՝ 239, հուլիսի 29-ին՝ 308, հուլիսի 30-ին՝ 259,  հուլիսի 31-ին՝ 354, օգոստոսի 1-ին՝ 291, օգոստոսի 2-ին՝ 209: 

Այսպիսով, մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 1733-ով՝ 707-ով պակաս, քան նախորդ շաբաթ: Փաստորեն արդեն շաբաթ առ շաբաթ վարակվողների թիվը հետևողականորեն պակասում է: Մահերի թիվը նույնպես նվազում է, բայց ոչ նշանակալի: Անցած շաբաթ մահացածների թիվն ավելացել է 49-ով: Ի լրումն՝ ընդհանուր հաշվով ևս 228 կորոնավիրուսով վարակվածների մահվան պատճառն էլ համարվում է այլ հիվանդությունը: Փաստացի համավարակի ողջ ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 982 մարդ:

Չորեքշաբթի պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հուլիսի սկզբի համեմատ՝ համավարակի իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է, կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին:

 

ԿԳՄՍ նախարարություն՝ շաբաթվա գլխավոր «հերոսը»

Թեպետ հանրության ուշադրության կիզակետում երկրի անվտանգությունն էր, հարաբերական դադարի վիճակում դեռ շարունակվում էին  հերթական կրակոցները, արտերկրում՝ հայ և ադրբեջանական համայնքների բախումները, Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորքերի զորավարժություններ էին, շաբաթվա գլխավոր իրադարձությունները պտտվում էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շուրջը:

Շաբաթը սկսվեց ընդունելության քննությունների նոր կանոնակարգի հետևանքով բարձր գնահատականներ ստացած և բուհից դուրս մնացած դիմորդների, նրանց ծնողների ու համակիրների բողոքի ցույցերով, որոնք սկսվել էին դեռ նախորդ շաբաթ: Նախորդ օրը նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ չի ընդունվել 223 դիմորդ, որոնք կարող են աշնանը հեռակա բաժինների ընդունելության քննություններին մասնակցել:

Երկուշաբթի առավոտյան ոստիկանները թույլ չէին տալիս բուհ չընդունված դիմորդներին և նրանց ծնողներին մոտենալ ԿԳՄՍ նախարարության շենքին: «Արայիկ հեռացիր» կոչերով բողոքողները հեռացան գերատեսչության դիմացից և նստացույց սկսեցին Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ հենց ճանապարհի երթևեկելի հատվածներում: Երկու ցուցարար բերման ենթարկվեց: Բողոքի ցույցը շարունակվեց նաև հաջորդ օրը, իսկ չորեքշաբթի  բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց հարազատները դիմեցին վարչական դատարան:

Քննադատությունը տվյալ նախարարության հասցեին շատ ավելի խիստ էր՝ կապված հանրակրթության նոր չափորոշիչների նախագծի հետ: Այս դեպքում բողոքի ալիքը բարձրացել էր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում,  իսկ ակադեմիական շրջանակները հանդես եկան հայտարարություններով: Մասնավորապես ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտխորհուրդը անհանգստացած էր այն իրողությամբ, որ հայոց պատմության, համաշխարհային պատմության և հասարակագիտութան առարկաների չափորոշիչների մշակման խմբերը ղեկավարել է մի մարդ, որը տարիներ շարունակ համագործակցել է թուրք գիտնականների հետ և նրանց հետ մշակել պատմության դասավանդման մեթոդներ ու չափորոշիչներ, որոնք պետք է կիրառվեն Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում: Ուստի պատմության ինստիտուտը պատրաստվում է այս հարցի վրա հրավիրել ԱԱԾ-ի ուշադրությունը: Իսկ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, մանրամասն թվարկելով հայոց լեզվի և գրականության առարկաների չափորոշիչների խոտելի կողմերը՝ հայտարարեց, որ ներկայացված նախագիծն այնքան մերժելի է, որ առանձին սրբագրումները իրավիճակը չեն փոխի, հարկ է դա դեն նետել և փորձագետների նոր կազմով նոր չափորոշիչներ մշակել: Ի պատասխան նախարար Հարությունյանը հայտարարեց, որ չափորոշիչները, միևնույն է, ընդունվելու են:

Հայաստան-Ադրբեջանի լարվածության արձագանքները

Շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեն հավանություն է տվել մի  օրենքի նախագծի, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ:  Կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Օրենքի նախագիծը կընդունվի, թե ոչ, ցույց կտա ապագան, մինչ այդ մեր և հարևան երկրի միջև անվերաջանալի լարվածությունը շարունակում է մարդկային կյանքեր խլել: Երկուշաբթի՝ հուլիսի 27-ին, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից զոհվեց պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը, որը  29 տարեկան էր:

Նույն օրը Ազգային ժողովի «իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ չի կարծում, թե Թուրքիան կգնա Ադրբեջանին ռազմական օժանդակության քայլի, քանի որ աշխարհը չի ընկալի այդ արարքը, բացի այդ «Թուրքիայի ներգրավվածության հիմնական շարժառիթը Ադրբեջանի ստահոդ քարոզչությունն է, թե իբր հայկական կողմը փորձում է գազատարների ու նավթատարների նկատմամբ ոտնձգություն իրականացնել»: Սա այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահն արդեն հայտարարել էր իր աջակցության մասին, երբ Թուրքիան հենց հիմա էլ զորքեր ունի մի քանի երկրներում և աշխարհի ընկալումը նրա վրա դույզն-ինչ չի ազդում, և այն դեպքում, երբ արդեն հայտնի էր, որ երկու օրից սկսվելու են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Նախիջևանի տարածքում:

Նույն օրը երեկոյան Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկեցին Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ կապված հայ-ադրբեջանական պետական սահմանում սրված իրավիճակի հետ: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել  լարվածության աճը խթանող ցանկացած գործողություն, և երկու կողմերն էլ կողմ են, որ կոնֆլիկտային իրավիճակը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների: Իսկ ըստ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի՝ Պուտինի հետ զրույցում Էրդողանը Պուտինից խնդրել է օգտագործել Հայաստանի հետ կապերը հայ–ադրբեջանական սահմանային լարվածությունը թուլացնելու համար։ Թուրքիան Ադրբեջանի կողքին կլինի մինչև վերջ, որտեղից էլ որ վտանգը գա, սակայն դա չի նշանակում փակել դիվանագիտական ճանապարհները:

Նիկոլ Փաշինյան Ռոբերտ Քոչարյան ՀՀ ԿԳՄՍ նոր կորոնավիրուս

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին