Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 300 հազարը։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության առողջապահության նախարարության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Մեկ օր առաջ իշխանությունները հայտնել էին 297.054 վարակվածների մասին, իսկ այսօր արդեն նրանց թիվն աճել է մինչև 302.814-ի: Երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը 28.498 է կազմում, այդ թվում 34-ը`վերջին շաբաթվա ընթացքում:
Իսպանիան COVID-19- ի դեպքերի թվով աշխարհում իններորդ տեղն է զբաղեցնում:
Չինաստանի իշխանությունները 2019 թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։ Աշխարհում վարակվածների թիվը հասել է 18 միլիոնի, մահացել է գրեթե 700 հազար մարդ: