f

Անկախ

«Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման գործընթացն ընթանում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խստիվ պահպանմամբ․ հայտարարություն


Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում «Հայինկասացիա» ՓԲ Ընկերության լուծարման հետ կապված մամուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների շարունակական հրապարակման հանգամանքը, Ընկերության լուծարային հանձնաժողովը դրանց առնչությամբ ստորև ներկայացնում է հետևյալ պարզաբանումները՝

       «Հայինկասացիա» ՓԲ Ընկերության  լուծարման գործընթացն ընթանում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խստիվ պահպանմամբ: Լուծարման արդյունքում Ընկերության գործունեությունը դադարելու է, ուստի բոլոր այն պնդումները, որ Ընկերության լուծարումը նպատակ է հետապնդում այն վաճառել որևէ անձի՝ չեն կարող համապատասխանել իրականությանը: Ավելին, Ընկերության լուծարման գործընթացում իրականացվելու է ընկերության գույքի վաճառք՝ հրապարակային սակարկություններ՝ մասնագիտացված կազմակերպության կողմից աճուրդի կազմակերպման միջոցով, ինչին մասնակցությունը որևէ անձի համար սահմանափակված չէ:

         Առանց որևէ փաստաթղթային հիմնավորման մամուլում հայտարություններ են տարածվում առ այն, որ  «Հայինկասացիա» ՓԲ Ընկերությունը  աշխատավարձի գծով  մեծ պարտքեր է կուտակել և որ նշվածը կոծկելու նպատակով ներկայումս ոչնչացվում են բոլոր ապացույցները: 

Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ցանկացած անձի հիմնավորված պահանջ, առանց որևէ բացառության, հատուցվելու է ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից: Միևնույն ժամանակ, հորդորում ենք, հատկապես փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձանց, զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով իրականությանը չհամապատասխանող, անհիմն և անձանց պատիվն արատավորող զրպարտչական բնույթի տեղեկությունների հրապարակումից:

«Հայինկասացիա» ՓԲ Ընկերության աշխատողների կողմից  կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարելու շուրջ մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ հայտնում ենք, որ Ընկերության  որոշ աշխատակիցներ դիմել են Ընկերության լուծարային հանձնաժողովին՝ կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված գումարների վճարման պահանջով, սակայն պահանջը որևէ կերպ չի եղել հիմնավորված: Լուծարային հանձնաժողովը գրությամբ խնդրել է վերջիններին ներկայացնել համապատասխան հիմնավորումներ՝ ներկայացված պահանջը բովանդակային քննության ենթարկելու համար: Առ այսօր, վերջիններիս կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել: Եթե պահանջի քննության ընթացքում պարզվի, որ առկա է ՀՀ օրենսդրությամբ որևէ աշխատակցին հասանելի, սակայն չվճարված գումար, ապա նման պահանջը անխտիր կբավարարվի լուծարային հանձնաժողովի կողմից: 

Միևնույն ժամանակ, եթե քննության ընթացքում պարզվի, որ  հրապարակված պնդումներն ու ներկայացված պահանջներն անհիմն են, ապա լուծարային հանձնաժողովը ողջամտորեն կարող է ակնկալել հրապարակային հերքում՝ վերջիններիս կողմից նախկինում հրապարակված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների մասով։

Հայինկասացիա ՓԲԸ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին