Global Times թերթի փոխանցմամբ՝ Չինաստանում տարածվում է վիրուսի մի տեսակ, որը կարող է մահացու ելք ունենալ։ Գրում է Gazeta.ru-ն։
2020 թ․ սկզբից ի վեր առնվազն 60 մարդ վարակվել է SFTS վիրուսով, յոթը մահացել են:
Օրգանիզմի վարակման դեպքում մարդը կարող է տենդ, հազ ունենալ, արյան մեջ կարող են լեյկոցիտները և թրոմբոցիտները նվազել:
Բժիշկները կարծում են, որ այդ վիրուսը փոխանցվում է հիմնականում տիզի խայթոցների միջոցով, բայց չի կարելի բացառել վարակվածությունը անձից անձին արյան կամ թարախի միջոցով: