f

Անկախ

Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով


2020թ. օգոստոսի 10-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի կտրած-ծակած վնասվածք  ախտորոշմամբ  բժշկական կենտրոն է դիմել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակիչը և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց բակում՝ վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ  ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող հողատարածքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակչին՝  պատճառելով ծանր մարմնական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)  1-ին մասով: Մյասնիկյան գյուղի  28-ամյա բնակչը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ տուժողի 34-ամյա համագյուղացին ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժին: Վերջինս  ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ կասկածյալի մասնակցությամբ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը, առգրավվել են դեպքի կատարման պահին տուժողի հագին  եղած հագուստները, որոնց վրա եղել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

Տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Պապին. Քննարկել են Ադրբեջանի սանձազերծած գործողությունները
Լավրովն ակտիվորեն կապի է մեջ է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ. Զախարովա
Հայաստանն ու Արցախը համարժեք ռազմական եւ քաղաքական պատասխան կտան Ադրբեջանի ագրեսիային. ԱԳՆ
Համոզված ենք, որ միջազգային հանրության համարժեք պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը. Արցախի ԱԺ
Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրմանն ու երկխոսության կոչ արել
Զորահավաքը վիճակի հետ մի կապեք. վիճակը լավ է. Զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են փայլուն. Արծրուն Հովհաննիսյան
Միջազգային արձագանքը Ադրբեջանի ագրեսիային Արցախում․ ով և ինչ է հայտարարել
Արցախի ՊԲ-ի կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա
Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության. ԱՆ կոչը
Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, հիմա էլ պատրաստ և արժանի լինենք մեր Հաղթանակին. Վլադիմիր Գասպարյան
Ադրբեջանի գործողությունները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը. ՄԻՊ
Մեր գործընկերների կողմից կա լիակատար փոխըմբռնում, որ պետք է նախ լարվածությունը նվազեցնել. ԱԳՆ խոսնակ
Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարեւոր է հաղթել նաեւ տեղեկատվական ճակատում. Հայաստանի ժուռնալիստների միության կոչը
Ադրբեջանն այս ամենը պլանավորել էր մանրակրկիտ. հնարավոր չէ մեկ ժամում հակահարձակման օպերացիա պլանավորել. ՊՆ
Լավրովն ու Մնացականյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում
Եղել են հարվածներ նաեւ Վարդենիսի ուղղությամբ, բայց դրանք եղել են ոչ այդքան ինտենսիվ. Արծրուն Հովհաննիսյան
Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք. ՀՀԿ-ն համերաշխության եւ միասնության կոչ է անում
Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել
Վրաստանի նախագահը խաղաղության կոչ է արել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Ծառուկյանը՝ կալանավայրից
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի քարտուղարություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Ի՞նչ սահմանափակումներ կարող են գործել ռազմական դրության դեպքում
Լիտվայի և Լատվիայի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Ավելին
Ավելին