f

Անկախ

Տուն վարձե՞լ, թե՞ չվարձել․ ուսանողները երկընտրանքի առջև են, իսկ ԿԳՄՍՆ-ն հապաղում է որոշում կայացնել


«Տևական ժամանակ է, օրս սկսում եմ ԿԳՄՍ նախարարի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությամբ»,- ասում է երկրորդ կուրսի ուսանողուհի Անին։ Նման վարքի պատճառը ոչ թե նախարարի անձով կամ գործունեությամբ մեծ հետաքրքրությունն է, այլ տուն վարձել, թե չվարձել հարցում հստակության նշույլ գտնելու հույսը։

Անին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է։ Երևանում ազգականներ չունի, որոնց տանը գոնե մի քանի օրով հարկ եղած դեպքում կարող է մնալ։ Հետևաբար ուսումնական տարվա բնականոն մեկնարկի պարագայում դասերին հաճախելու համար պարտադիր է, որ բնակարան վարձակալի։

«Նախորդ տարի իմ ու երկու ընկերուհիներիս ծնողները շուրջ մեկ ամիս վարձով բնակարան փնտրեցին։ Քանի-քանի անգամ Երևան գնացին, անգամ  Երևանի կենտրոնական համալսարանամերձ  փողոցներում տնետուն են շրջել՝ համապատասխան բնակարանի փնտրտուքներում»,- պատմում է Անին՝ հավելելով, որ քիչ թե շատ բնակության համար պիտանի և ուսանողի ծնողի գրպանին համապատասխան բնակարան գտնելը բարդ և տևական գործընթաց է։

«Օգոստոսը կիսվել է, բայց մենք այդպես էլ չգիտենք՝ տուն վարձակալենք, թե ոչ։ Գարնանը մեր տունը հանձնել ենք, երբ պարզ դարձավ, որ կիսամյակն այդպես էլ առցանց կամփոփենք։ Հուլիսի կեսերից պետք է սկսեի տան փնտրտուքը, որ գոնե օգոստոսկի կեսերին համապատասխան տուն գտնեինք,  բայց ոչ ես, ոչ ընկերուհիներս չենք արել, որովհետև տեղեկություն էր շրջանառվում, որ մինչև տարեվերջ բուհերում դասերն առցանց կլինեն։ Իսկ անգամ մեկ ամսվա վարձը մեր ընտանեկան բյուջեի համար զգալի գումար է»,- ասում է նա։

Այժմ Անին մտավախություն ունի, որ մինչև ԿԳՄՍ նախարարությունը որոշի, թե ինչ ֆորմատով բուհերում տեղի կունենան դասերը, ուսանողներն այլևս բավարար ժամանակ չեն ունենա տուն գտնելու համար։

«Պատկերացնում եք՝ օրինակ մի շաբաթում ստիպված լինենք տուն վարձել։ Այդ պարագայում  տան տերերը, հաշվի առնելով մեծ պահանջարկը և սուղ ժամկետը, շատ բարձր գներ կսահմանեն, իսկ մենք էլ՝ ուսանողներս, ստիպված ենք լինելու վարձակալել առաջին իսկ պատահած տունը՝ հաշվի չառնելով գին և պայմաններ համադրությունը»,- ասում է նա։

Նույն մտահոգությունն ունի նաև Արմինեն, որի որդին արդեն չորրորդ կուրսեցի է։ «Ախր, տուն գտնելը հեշտ բան չէ։ Գտնելուց հետո Մարտունուց մեքենա պետք է վարձենք և իրերը նորից Երևան տանենք, տունը մաքրենք, տեղավորենք իրերը։ Այդ ամենի համար առնվազն մեկ ամիս պետք է։ Հանկարծ որ դասերը սկսվեն և հասցրած չլինենք  տուն վարձել, եթե երեխան դասի չգնա, բացակա են չէ դնելու, նկատողություն են տալու։ Բայց մեկը լինի հիմա իրենց նկատողություն տա, որ ժամանակին որոշում կայացնել չեն կարողանում։ Ինչքա՞ն կարելի է մարդկանց անորոշության մեջ պահել»,- ասում է նա։

Վարձով բնակվող ուսանողների խնդիրները բարձրաձայնում են նաև պատգամավորները։ Արտակարգ դրության երկարացման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ արդյոք մարզաբնակ ուսանողները տուն պետք է վարձեն։

Պատասխանը հետևյալն էր՝ պարետատունն առաջիկայում որոշում կկայացնի բուհերում ուսումնական գործընթացը վերսկսելու հետ կապված։ Նման պատասխան, սակայն, հնչում է արդեն տևական ժամանակ։

Պատգամավորի դիտարկմանը, թե որոշումն ուշացնելու պարագայում ուսանողները կարող են փաստի առջև կանգնել, քանի որ տների վարձավճարը կթանկանա, Ավինյանը հակառակ կարծիքն արտահայտեց։ Նրա կարծիքով՝ քանի որ տուրիստական ներհոսքի նվազում կա, հետևաբար այս իրավիճակում առաջարկն ավելին է, քան պահանջարկը, ուստի և վարձավճարների թանկացում չի սպասվում։

Փոխվարչապետը, սակայն, հաշվի չի առել մի հանգամանք․ տուրիստների և ուսանողների վարձակալած բնակարանները մեծապես տարբերվում են պայմանների և հարմարավետության առումով։ Հետևաբար որևէ պարագայում տուրիստի համար նախատեսված տունը չի կարող այնքան մատչելի գնով վարձակալության հանձնվել, որ ուսանողի համար հասանելի դառնա։

Խնդիրն այսքան սուր չէր լինի, եթե համալսարանները բավարար ծավալներով հանրակացարաններ ունենային։ Այլապես ներկայում հանրակացարանների գոյությունը զուտ սիմվոլիկ բնույթ է գրում։ Օրինակ, 10 հազարից ավել ուսանող ունեցող ԵՊՀ-ի հանրակացարանը կարող է շուրջ 330 ուսանող ընդունել։

Իրավիճակը հերթական անգամ ի ցույց է դնում գործող իշխանությունների՝ ժամանակին որոշումներ կայացնելու անկարողությունը։ Իսկ տեղին դժգոհությունները պիտակավորվում են  որպես «մեդիասադրանք»։

 

համալսարան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին