f

Անկախ

Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում․ Վահրամ Միրաքյան


Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում: Էս պրովակացիոն սկզբից հետո ներկայացնեմ ՀԴՄ չխփելու իրական պատճառները, քանի որ մինչև հիմա հիմնականում էմոցիոնալ պատճառներ են բերվում: 


Բիզնեսի վարքը հետևանք է, հետևանք է օրենսդրական դաշտի ու պետական կառույցների գործունեության կամ անգործության: 


Ասեմ, որ 98 տոկոսով ՀԴՄ չեն խփում փոքր բիզնեսները, որոնք աշխատում են շրջհարկով: Ինչու՞: 


1. ՀՀ ում ցանկացած բիզնես կարող է փաստաթղթավորել իր մոտի ապրանքները կամ ծառայությունը և վճարել մոտ 1.5 տոկոս հարկ: Հիմա ուշադրություն, ցանկացած բիզնես կարող է առանց փաստաթուղթ ապրանք ստանալ ու դրա դիմաց վճարել 5 տոկոս հարկ: Ստացվում է, որ օրենքով թույլատրում ենք առանց փաստաթուղթ ապրանք կամ ծառայություն ստանալ ու վաճառել: Հետևաբար, եթե առանց փաստաթուղթ ապրանք կարող է ստանալ, նշանակում է կարող է նաև շրջանառություն թաքցնել: Օրենքով թույլատրում ենք իրեն, չենք կարող մտնել խանութ ու պահանջենք պատահական ապրանքի փաստաթուղթը: Իսկ, եթե թաքցնում է շրջանառությունը, նշանակում է ՀԴՄ էլ չի խփելու: Բայց հիշեցնեմ, որ պետությունն է օրենքով թույլատրել շրջանառությունը թաքցնել, փաստաթղթավորում չունենալ թույլատրելով: 


2. Հիմա անցնենք նրան, թե ինչո՞ւ թաքցնել շրջանառությունը: Որովհետև ՀՀ ում գործում է ախմախագույն օրենք` շրջհարկի մասին օրենքը: Ըստ որի մինչև 115 միլիոն դրամ տարեկան շրջանառության դեպքում բիզնեսը վճարում է հարկեր 1-ին կետին համապատասխան, իսկ 115 միլիոնն անցնելու դեպքում հարկային դաշտն ու բեռը շատ կտրուկ փոխվում է ու բիզնեսը սկսում է վճարել 20 տոկոս ԱԱՀ ու 18 տոկոս շահութահարկ: Արդյունքում բիզնեսը շրջանառություն է թաքցնում, ՀԴՄ չի խփում ավելի շատ հարկային դաշտը չփոխելու, քան հարկեր թաքցնելու համար: Քանի որ հաստատ ավելի շահավետ է փաստաթղթաշրջանառություն ունենալ ու վճարել 1.5 տոկոս, 5 տոկոս հարկի փոխարեն: Էս դեպքում, երբ բիզնեսը շրջհարկի դաշտից հայտնվում է ԱԱՀ դաշտ, ապա փոփոխությունն ու հարկային բեռն էնքան կտրուկ է ավելանում, որ բիզնես մոդելը պայթում է, քանի որ ստիպված է լինելու կտրուկ գները բարձրացնել: Իսկ բիզնեսը չի կարող կտրուկ գները բարձրացնել նաև այն պատճառով, քանի որ մրցակիցները շարունակում են աշխատել շրջհարկով: Արդյունքում բիզնեսը պատրաստ է ամեն ամիս տուգանվել, քան թե ՀԴՄ խփել ու շրջանառություն ցույց տալ և անցնել շրջհարկի շեմը: 


Հիմա մենք կարող ենք նստել ու մեղադրել բիզնեսին, անբարոյական ու հաստավիզ ու զինվորի հաց գողացող անվանել, բայց նաև կարող ենք պատճառները փորձել գտնել ու լուծումներ տալ: 


Ասեմ, որ վերոնշյալ համակարգը ստեղծվել է կոռուպցիան բարձր մակարդակի վրա պահելու համար: Այսինքն, օրենքը վատն էր, որ կոտուպցիան ծաղկի: Հիմա կոռուպցիան հանել են(մեծամասամբ), բայց նախկին, կոռուպցիան խթանող օրենքները թողել են նույնը: Ասածս ինչա, օրենքներն է պետք փոխել, ոչ թե մարդկանց անբարոյականության մեջ մեղադրել: 


Հիմա կասեք բա լուծումը որնա: Աառաջարկում եմ 2 տարբերակ, մեկը պրիմիտիվ, մյուսը մի քիչ բարդ: Բայց երկուսն էլ կլուծեն խնդիրը: 


1. Ուղղակի շրջհարկի շեմը հանել մինչև 500 միլիոն դրամի, իսկ ՀԴՄ չխփելու տուգանքն էլ դնել, ասենք 3 միլիոն դրամ: Արդյունքում շահավետ չի լինի փաստաթուղթ կամ շրջանառություն թաքցնելը: Իսկ ԱԱՀ դաշտ անցնելու դեպքում բիզնեսն արդեն բավական մեծ կլինի, ոչ կործանարար անցում ունենալու համար: Սա պրիմիտիվ մոդելն էր: 


2. Երկրորդ դեպքում առաջարկում եմ նմանեցնել աշխարհի խոշորագույն տնտեսության, ԱՄՆ ի հարկային դաշտին: Քանի որ մի բան գիտեն, որ ստացել են աշխարհի ամենամեծ տնտեսությունը: Էս դեպքում աստիճանաբար մեծացնել հարկերը, շրջանառության աճի հետ: Օրինակ, մինչև 110 միլիոն շրջանառության դեպքում վճարում ենք 1.5 տոկոս (ոնց որ հիմա, օրենքով) հետո, 110 միլիոնն անցնելու դեպքում, էդ անցած շրջանառությունից վճարել 3 տոկոս: Ասենք 180 միլիոն եմ ունեցել, 110 ը վճարում եմ 1.5 տոկոսով, մնացած 70-ը` 3 տոկոսով: Հետո, ասենք 200 միլիոնն անցնելու դեպքում, այդ անցած մասի համար վճարել 6 տոկոս հարկ և այլն, հասկացաք տրամաբանությունը: Արդյունքում հարկային բեռի փոփոխությունը կտրուկ չի լինի, բիզնեսը կարող է իրեն թույլ տալ անցում մի հարկային դաշտից մյուս: Իսկ ՀԴՄ չխփելու դեպքում էլի տուգանքը մեծացնել, ասենք 3 միլիոն, որ ոչ մեկ ռիսկ չանի չխփել: 


Թե չէ ախմախ օրենքների վրա նստել ենք ու բիզնեսին զինվորի հաց գողացող ենք ասում: Ես էլ ասում եմ զինվորի հաց գողացողներն անարդյունավետ մարզպետներն են, անարդյունավետ նախարարներն են, որ 8 ոլորտ են կորդինացնում ու բոլոր ոլորտներում առաջընթաց չկա: Զինվորի հաց գողացողը անարդյունավետ չինովնիկնա, որ մենք, բիզնեսը իրեն աշխատավարձ ենք տալիս, պադավատ ենք տալիս, բանակին տալու փոխարեն, իսկ ինքը վատնում է բյուջեն ու արդյունք չունի»:

Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում: Էս պրովակացիոն սկզբից հետո ներկայացնեմ ՀԴՄ չխփելու իրական պատճառները, քանի որ մինչև...

Posted by Վահրամ Միրաքյան on Friday, 14 August 2020

ՀԴՄ Վահրամ Միրաքյան տնտեսություն հարկային օրենսգիրք

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին