f

Անկախ

ՍԴ-ի դատավորի թեկնածուն չցանկացավ քավության նոխազ դառնալ


ՀՀ կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու ներկայացված Վահրամ Ավետիսյանը հետ է վերցրել իր համաձայնությունը: Չի բացառվում, որ նման քայլի կդիմեն նաև մյուս երկու թեկնածուները:

Արդեն իսկ ակնհայտ է, որ որոշ ժամանակ առերևույթ զինադադարից հետո առաջիկա օրերին ՍԴ-ի շուրջ կրքերը կրկին թեժանալու են:

Վերջին օրերի ընթացքում թիրախում էին արդեն ոչ թե նախկին «կոռումպացված» ռեժիմից ժառանգություն մնացած դատավորներն, այլ ՍԴ-ում նրանց փոխարինելուն հավակնող «թավշյա իշխանության» թեկնածուները:

Թեև ներկայացված երեք թեկնածուներն էլ քիչ թե շատ քննադատությունների թեմա են դարձել, այդուհանդերձ կիզակետում կառավարության կողմից ներկայացված թեկնածուն էր, որն առաջինը լքեց հրապարակը չցանկանալով դառնալ իշխանությունների քավության նոխազը:

Առանց հիշյալ թեկնածուների արժանավորությունը քննարկելու փորձ կատարելու և դատելով այն փաստից որ ներկայացված թեկնածուներից գրեթե ոչ մեկը որևէ առնչություն չունի «թավշյա հեղափոխության» հետ առաջին հայացքից տրամաբանորեն կարելի է հարց տալ, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում ՍԴ-ի կազմում փոփոխություններ մտցնելուն ուղղված իշխանությունների տարբեր տեսակի մեծածախս քայլերն ու գործադրած ջանքերը սկսած «Այո հեղափոխությանը» նշանաբանով հանրաքվեից վերջացրած Վենետիկի ու ՄԻԵԴ-ի խորհրդատվական տեսակետներով ու վճիռներով: Արդյո՞ք ՍԴ-ի հարցով իշխանությունների հետապնդած նպատակի գագաթնակետը եղել է ընդամենը ՍԴ-ի նախագահի աթոռը Հրայր Թովմասյանից խլելը կամ դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին ու Հրանտ Նազարյանին Վահրամ Ավետիսյանով, Երվանդ Խունդկարյանով ու Արթուր Վաղարշյանով փոխարինելը: Դա ի տես այն բանի, որ ներկայացված թեկնածուներից Վահրամ Ավետիսյանի անունը սերտորեն առնչվում էր նախկին իշխանությունների հետ, իսկ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը 2019 թվականի մայիսին մեկ անգամ մերժվել է նույն գումարման ԱԺ-ի կողմից:

Դատելով վերջին օրերում ծավալված քննարկումներից դժվար չէ գուշակել որ հիշյալ թեկնածուներն (ինչպես արդեն հաստատել է նաև Վահրամ Ավետիսյանը) ամենայն հավանականությամբ ներկայացված են հենց մերժվելու համար: Իսկ հարց է ծագում դրանից ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները:

Թվում է ԱԺ-ում հիշյալ անձանց թեկնածության հարցի քննարկումը լինելու է ՍԴ-ի յուրացման ուղղությամբ բեմադրված ներկայացման նախավերջին արարը:

Հիշյալ անձանց թեկնածության առաջադրմամբ ու ապա դա ԱԺ-ի կողմից մերժվելով իշխանությունները միաժամանակ երկու հարց են լուծում:

Ա. Փորձում են ներքին ու մասնավորապես արտասահմանյան շրջանակների մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որ ՍԴ-ի շուրջ ծավալված գործընթացները բոլորովին քաղաքական նպատակ չեն հետապնդել ու որպես դրա ապացույց իրենց ենթակա լրատվամիջոցներում ու նաև ԱԺ-ում քննարկումների միջոցով խոշորացնելու են հիշյալ թեկնածուների «թավշյա հեղափոխության» հետ որևէ առնչություն չունենալու հարցը:

Բ. ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մերժելով մասնավորապես կառավարության կողմից ներկայացված թեկնածուին փորձելու են ստեղծել այնպիսի տպավորություն, որ հակառակ բոլոր քննադատություններին իրենք միայն կոճակ սեղմողի դերում հանդես չեն գալիս և ունեն այնպիսի անկախություն որ ընդունակ են դեմ գնալ նույնիսկ կառավարության ցանկությանը:

Ներկայացման հիշյալ արարը բարեհաջող ավարտին հասցնելուց հետո միայն կարելի է սպասել իշխանությունների սրտի թեկնածու դատավորների անունների երևան գալուն, որոնցից քանիսի անունները երկար ժամանակ է ինչ տարբեր առիթներով հայտնվում են ԶԼՄ-ներում:

Վահրամ Ավետիսյանի հրաժարականով իշխանությունների հերթական բեմադրության նախավերջին արարի հաջողությունն այս պահին կարելի է որոշ չափով խաթարված համարել:

Վահրամ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը նաև կարևոր մեկ այլ բացահայտում է կատարում:

Հիշյալ գրառումն ընթերցելուց հետո այլևս որևէ մեկը կասկած չի կարող ունենալ, թե ՍԴ-ից ու նրա դատավորներից ինչպիսի պատկերացում ու ակնկալիքներ ունեն ԱԺ «Իմ քալը» խմբակցության պատգամավորները կամ ավելի հստակ ասած երկիրը ղեկավարող իշխանությունները:

Սահմանադրական դատարան Վահրամ Ավետիսյան ՖԲ Գրառում Ռոբերտ Մարկարյան

Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Ավելին
Ավելին