f

Անկախ

ՍԴ գնալուց առաջ պետք է սթափ մտածել՝ դուք ուր, Ալվինա Գյուլումյանը՝ ուր. Գևորգ Դանիելյան


Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրվելն իրավական և բարոյական չէր, և նա պետք է ի սկզբանե հրաժարվեր ընդունել այդ առաջարկը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ մեկնաբանելով Վահրամ Ավետիսյանի՝ «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու դիմումը։

Գևորգ Դանիելյանի կարծիքով՝  նման որոշումներ կայացնելիս պետք է սթափ մտածել, չէր կարելի անտեսել Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման առնվազն իրավաչափության ասպեկտը։

 

 

«Կարող է՝ կառավարությունը կամ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասում են, որ ամեն ինչ նորմալ է, սակայն դու որպես իրավագետ, ինքդ պետք է գնահատես իրավիճակը, գիտակցես, որ տեղի է ունեցել կոպիտ սխալ, և դու այս սխալը շարունակելով չես կարող գնալ ՍԴ և անկախ դատավոր դառնալ»,–ասաց իրավաբանը՝ նկատելով, որ անհասկանալի է, թե ինչու է Ավետիսյանն ի սկզբանե համաձայնել, եթե պետք է հրաժարվեր։

«Եթե համարել եք, որ ՍԴ դատավորների լիազորությունները իրավաչափորեն են դադարեցվել, այսինքն՝ դուք Ալվինա Գյուլումյանի մեջ կախյալ դատավո՞ր եք տեսել, դուք ձեզ համեմատում եք Ալվինա Գյուլումյանի հետ՝ ի օգուտ ձե՞զ, սա վիրավորակա՞ն, չէ, նաև ձեզ համար, քանի որ դուք չեք կարողանում օբյեկտիվ գնահատել։ Դու՞ք ուր, Ալվինա Գյուլումյանն ուր և սա այն դեպքում, երբ նրա պաշտոնավարման ավարտին ընդամենը վեց ամիս էր մնացել, այնպես չէ, որ նա պետք է մնար, տարիներով աշխատեր ՍԴ–ում, այսինքն բարոյական հարցեր կան, որոնց մասին նոր չէ, որ խոսում եմ։ Նման առաջարկն ընդունելուց առաջ պետք է սթափ մտածել։ Դուք ուզում եք գնալ Ալվինա Գյուլումյանի տեղը նստել, բայց հետո ո՞նց եք գնալու իրավաբանների համայնքում ելույթ ունենալու, մեկը չի՞ ասելու՝ տղա, բա դու Ալվինա Գյուլումյանի գիտելիքների 30 տոկոսը գոնե ունե՞ս, կամ կարո՞ղ ես երբևէ ունենալ, կամ իր բարոյականությունից  ունե՞ս, գիտե՞ս, թե ինչպես է նա ՄԻԵԴ–ում պայքարել, ոնց է աշխատել,  նա նաև իշխանությունների դեմ է որոշում կայացրել նույն մարտիմեկյան գործերով, ինչու՞ եք այդ ամենը մոռացել»,–ասաց Դանիելյանը։

Նախկին նախարարի խոսքով՝  այսօր ցանկացած բարձր կարգի իրավաբան կարող է լավ վարձատրվող աշխատանք գտնել, իր տունը պահել, իսկ նման գործընթացի մասնակից դառնալուց առաջ պետք է ամեն բան լավ կշռադատել։

«Ես որպես իրավաբան պաշտոնապես հայտարարել եմ, որ ՍԴ–ի շուրջ տարվող գործընթացը իրավաչափ չէ, որ սրա արդյունքում խախտվել է թե՛ Սահմանադրությունը, և թե՛ ցանկացած այլ նորմ, և եթե դու բոլորի ասածները մի կողմ ես դնում և Վահագն Հովակիմյանի ասածն ես հիմք ընդունում, ապա ինչպե՞ս դա հասկանանք։ Այնպես չէ, որ մեկը մեզ մի բան է առաջարկում, պետք է ափալ–թափալ «քցվենք». այդպես չէ, նման գործընթացի մասնակցելը  իրավական և բարոյական չէր, և որևէ մեկը չպետք է համաձայներ դրան, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը»,–ասաց Գևորգ Դանիելյանը։

Հարցին, թե իրավաբանական համայնքում ինչպե՞ս են ընկալվում այն իրավաբանները, որոնք համաձայնում են առաջադրվել Սահմանադրական դատարանի թափուր մնացած տեղերի համար՝ հաշվի առնելով ՍԴ–ում տեղի ունեցած զարգացումները, Դանիելյանն արձագանքեց.

«Այսօր բոլոր ոլորտներում, այդ թվում իրավաբանների համայնքում պառակտում կա։ Կան իրավաբաններ, որոնք այսօր քաղաքական շահեր են սպասարկում, և նրանց միակ խնդիրը ոչ թե իրավագիտությունն է, ճիշտն ու սխալը որոշելը, այլ ամեն մի քայլ արդարացնելը, հիմնավորելը, կա նաև իրավաբանների մի թև, որոնք անկախ են, քաղաքական շահեր չեն սպասարկում և իրենց աստեղային ժամին են սպասում, իսկ երրորդ խումբ իրավաբանները, որոնք քաղաքական շահեր են սպասարկում, ամեն գնով քննադատում են, երբեմն շատ անհիմն՝ փչացնելով ամեն ինչ, և կա նաև իրավաբանների մի խումբ, որոնք բացարձակապես քաղաքական շահեր չեն հետապնդում և գտնում են, որ այս ամեն ինչը ծանրագույն ոճրագործություն է, որ նման բաներ չի կարելի անել, քանի որ սա մեզ որևէ լավ տեղ չի տանում»,–ընդգծեց պրոֆեսորը։

Հիշեցնենք, որ հուլիսի 22–ին կառավարությունը որոշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը առաջադրել բարձր դատարանի դատավորի պաշտոնում: Իսկ այսօր՝ օգոստոսի 17–ին, Ավետիսյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում՝ պատճառաբանելով, որ Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի»,–իր ֆեյսբուքյան էջում գրել էր իրավաբանը։

Գևորգ Դանիելյան Սահմանադրական դատարան Վահրամ Ավետիսյան

Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ավելին
Ավելին