f

Անկախ

Կանադայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել


Կանադայի ֆինանսների նախարար Բիլ Մորնոն անակնկալ հայտարարել է իր հրաժարականի մասին: Մինչ այս հայտնի էր, որ տարաձայնություններ կան վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ՝ կապված կորոնովիրուսի համավարակի ժամանակաշրջանում տնտեսական քաղաքականության հետ:

Մամլո ասուլիսում Մոնրոն ասել է, որ համավարակի դեմ պայքարի և տնտեսության վերականգնման այս հաջորդ փուլում, որը երկար տարիներ կպահանջի, եկել է ֆինանսների նոր նախարարի ժամանակը. «Ահա թե ինչու եմ հեռանում ֆինանսների նախարարի պաշտոնից և խորհրդարանից»:

Որոշ կանադական ԶԼՄ-ներ տեղեկացրել են վերջին շաբաթում Մոնրոյի և վարչապետ Ջասթին Տրյուդոյի խոր տարաձայնությունների մասին: Գլխավոր հարցն այն է, թե ինչպես կարելի է կրկին խթանել Կանադայի տնտեսությունը, որ տուժել է համավարակից: Կանադայի բյուջեի  ճեղքվածքը վերջերս կազմել է ավելի քան 340 միլիարդ կանադական դոլար (մոտ 216 միլիարդ եվրո):

Բացի այդ, Մոնրոն բարեգործական սկանդալի ճնշման տակ է: Կանադայի էթիկայի կոմիտեն անցած ամիս ընդլայնեց այդ գործի հետաքննությունը: Խոսքը  900 միլիոն կանադական դոլար արժեցող պետական ծրագրի մասին է, որի իրականացումը հունիսի վերջին  Տրյուդոյի կառավարությունը հանձնարարել է  WE Charity կազմակերպությանը: Ծրագիրը դրամաշնորհ է հատկացնելու ուսանողներին 5000 դոլար չափով, որոնք կորոնավիրուսի համավարակի ժամանակ կամավոր կաշխատեն  ոչ առևտրային կազմակերպություններում:

Աղբյուրը՝  obzor-gazet.ru

 

Աշխարհում Կանադա հրաժարական

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին