f

Անկախ

«Հրապարակ». Չի կարող նախարարի և նախարարության շարքային աշխատողի վարձատրության միջև տարբերությունը լինել անմարդկային, ասենք` 20 անգամ


«Ախ, այդ չարաբաստիկ պարգևավճարները: Թեմա, որ մեկ տա­րուց ավելի է` չի իջնում օրակարգից: Ստացողներն արդարացնում են, չստացողները` դատապարտում: Իսկ վարչապետը, որն այս ավանդույթը հիմնեց, շարունակում է պնդել, թե ճիշտ է անում, կոռուպցիայի մեջ չթաղվելու, լիարժեք աշխատե­լու համար մարդիկ պետք է լավ վարձատրվեն:

Ընդդիմախոսները բազմաթիվ առարկություններ են բե­րում: Օրինակ` այն, որ չի կարող նախարարի և նախարարության շարքային աշխատողի վարձատրության միջև տարբերությունը լինել անմարդկային, ասենք` 20 անգամ: Չի կարող հարկ վճարող ՀՀ քաղաքացին ստանալ գրոշներ, իսկ նախարար-փոխնախարարները` ամսական 2 միլիոն դրամի կարգի գումար:

Եվ վերջապես, Ագորայի սկզբունքով կա­ռավարելու խոստումներ տվող իշխա­նությունը, որը չի դադարում կրկնել, որ 2018 թվականին ժողովուրդն է եկել իշխանության, չի կարող անմասն լի­նել այդ գործընթացից: Ավելին` պարգևավճարները շնորհվեն ծածուկ` կառավարության կուլիսներում, և բացահայտվեն միայն պատահաբար: Սակայն այս ամենի մեջ մի ավելի չա­րագուշակ բան կա. ինչո՞ւ չի փորձում Փաշինյանը վարձատրությունների այս համակարգն օրինականացնել: Որ ոչ թե պարգևավճարների կամա­յական ու անօրինական համակարգ աշխատի, այլ բարձրաստիճան պաշ­տոնյաների վարձատրության մասին օրենքով նախատեսված դրույքա­չափերը փոխվեն, օրենքում համապատասխան փոփոխություններ կատարվեն, այդ փոփոխություններն իրականացվեն Ազգային ժողովի կող­մից, ապա մտնեն օրինական ուժի մեջ, և քննադատողներն ել իմանան, որ սա արվում է Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված կարգով:

Պատճառն այն է, որ այդ պարագայում բոլորը` վերից վար, պետք է օրենքով սահմանված չափով վարձատրվեն: Եվ դրա չափն այլևս կախված չի լինելու ոչ վարչապետի, ոչ քաղաքա­պետի, ոչ էլ որևէ նախա­րարի կամքից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

աշխատավարձ պարգևավճարներ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին