«Իսկանդերը չկրակեց, որովհետև քառօրյան առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր, այլ լայնածավալ ռազմական գործողություններ էին։ Եթե այն ժամանակ օգտագործեինք իսկանդերը, կլիներ կրակոց թնդանոցներից ճնճղուկների վրա։ Իսկանդերը շատ հզոր զենք է։ Նրա առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ինչու չկիրառեց իսկանդերը։
«Ոչ միայն իսկանդերը, այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարել ցանկացած հրաման»,- ասաց Սարգսյանը։