Արևմտաաֆրիկյան Մալի պետության նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան լքում է երկրի առաջնորդի պաշտոնը: Իր որոշման մասին քաղաքական գործիչը հայտարարել է ապստամբության ընթացքում ձերբակալվելուց հետո: Այդ մասին տեղեկությունը հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պետական հեռուստատեսությանը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Մալիում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի հետևանքով փակի տակ են առնվել պետության մի շարք առաջին դեմքեր, մասնավորապես՝ նախագահը: Malijet լրատվական կայքը մինչ այս հաղորդել է, որ ապստամբությունը գլխավորում է գնդապետ Սադիո Կամարան, որը մինչ այս եղել է զինվորական դպրոցի տնօրեն Քաթիի հենակետում:
Տարբեր երկրների՝ արտաքին քաղաքականության մի շարք գերատեսչություններ արդեն արտահայտվել են կիրառվող արմատական միջոցների դեմ: Այսպես, Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավար Հայկո Մաասը դատապարտել է ապստամբների գործողությունները Մալիում և պահանջել է զինվորականներից անհապաղ ազատ արձակել երկրի նախագահին և կառավարության մյուս անդամներին: