f

Անկախ

Ավելորդ փութաջանությունը այդ հարցում կարող էր  խոչընդոտել մեր հետագա դիվանագիտական հաջողություններին․ Սերժ Սարգսյանը՝ 2016-ին ԼՂ-ի անկախությունը չճանաչելու մասին


«Ես լավ հիշում եմ իմ բոլոր ասածները, բայց համաձայնեք, որ չեմ ասել, որ պատերազմի հենց առաջին օրը ճանաչելու եմ Լեռնային Ղարաբաղը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ինչու չկատարեց ավելի վաղ հնչեցրած խոստումը, թե ռազմական գործողությունների պարագայում ՀՀ-ն կճանաչի ԼՂ անկախությունը։

«Փառք աստծո, այդ ռազմական գործողությունները տևեցին ընդամենը չորս օր։ Եթե երկարաձգվեին, ապա մենք անպայման ճանաչելու էինք ԼՂ անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու,  որ հաստատակամ ենք իրագործելու մեր խոստումը, որ տվել էինք ժողովրդին, այն է՝ ՀՀ զինված ուժերը հանդիսանում են ԼՂ անվտանգության երաշխավոր, և ՀՀ-ն ամեն ինչ օգտագործելու է, որ  պաշտպանի ԼՂ բնակչությանը։

Հիմա էլ ես համոզված եմ՝ եթե իրոք լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀՀ-ն պարտավոր է ճանաչել ԼՂ անկախությունը»,- հայտարարեց Սարգսյանը։

Նրա խոսքով, սակայն, ռազմական գործողությունները ոչ թե առիթ պետք է լինեն ճանաչման համար, այլ  դա պետք է լինի իրադրությունից բխող, արդարացված որոշում։

«Երբ արդեն իսկ առաջին օրը մենք մեր հրամանատարների և զինվորների հաստատակամությամբ  կասեցրել էինք ադրբեջանցիների հհարձակումը, ավելորդ փութաջանությունը այդ հարցում կարող էր  խոչընդոտել մեր հետագա դիվանագիտական հաջողություններին։ իսկ որ հետագայում այդ քառօրյան վերածվեց նաև մեր դիվանագիտական հաղթանակի, կարծում եմ, կասկած չկա»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով իր մյուս չիրագործված խոստմանը՝ լինելու Երևան-Ստեփանակերթ թռիչքի առաջին ուղևորը, Սարգսյանը պատասխանեց․ «Ինչու ես չեղա առաջին չվերթի ուղևոր, որովհետև առաջին չվերթը չիրականացվեց։ Ինչո՞ւ։ Կպատասխանեմ այդ հարցին այն ասուլիսի շրջանակներում, որը կհրավիրենք կապված ԼՂ խնդրի հետ»։

Սերժ Սարգսյան մամուլի ասուլիս Տեսանյութ Ապրիլյան պատերազմ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին