f

Անկախ

Սերժ Սարգսյանը մեկնաբանել է քառօրյայի մարտական գործողություններում «ժամանակին հրահանգ չիջեցնելու» մասին լուրերը,ուղի


Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող մեծ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարմանը, թե ըստ Անդրանի Քոչարյանի՝ Ապրիլյան պատերազի ժամանակ հիմնական բացթողումները եղել են պետական կառավարման մեջ, և բանակը տևական ժամանակ սպասել է երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից իջեցված հրահանգին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. 

«Նախ ես նման հայտարարության ծանոթ չեմ, երկրորդ՝ մենք պայմանավորվեցինք, որ չենք անդրադառնալու հանձնաժողովի անդամների, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարություններին, որովհետև դրանք պահի տակ արված հայտարարություններ են երևի, և եթե այդ ձևակերպումները տեղ գտնեն հանձնաժողովի զեկույցի մեջ, ապա մենք անպայման դրան անդրադառնանք»:

 

Սերժ Սարգսյանն ասաց, որ ռազմական գործողությունները սկսվելու պահին ինքը գտնվել է ինքնաթիռի մեջ՝ ԱՄՆ-ից վերադառնալով Հայաստան:

«Ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների սկսվելու մասին, և այդ զեկույցի ընթացքում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը: Այսինքն, ի՞նչ հրամանի մասին է խոսքը: Առավելագույնը ես պետք է հրաման տայի, որ գործողության մեջ դրեք այդ պլանը, բայց այդ պլանն արդեն գործողության մեջ էր: 

Եվ ի պատիվ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի՝ կարող եմ ասել, որ բոլոր ժամկետներն ամբողջությամբ պահպանվել են: Այսինքն, այդ միջոցառումների պանն ընթացել է ճիշտ հունով՝ սկսած այն պահից, երբ դրանք գործողության մեջ են դրվել: Իհարկե ռազմական գործողություների սկիզբն անակնալ էր: Միշտ էդպես է լինում՝ ցանացած վատ բանի սպասելիս, նույնիսկ, երբ այդ վատ բանը վրա է հասնում, անակնալ է լինում: Իսկ Զինված ուժերում կոնկրետ այդ պաշտպանությունն իրականացնելու ընթացքում բազմաթիվ խնդիրներ կան: Մենք չենք կարող ամեն օր մեր բոլոր դիրքերում ունենալ բավարար քանակությամբ զինվորներ: Չենք կարող, որովհետև պաշտպանության այդ հատվածներն այնքան մեծ են, որ չենք կարող ամեն օր անհրաժեշտ քանությամբ (պաշտպանության համար եմ ասում, ոչ թե պահպանության) զինվորներ ունենալ: Ի վերջո այդ զինվորները պետք է հանգստանան, պետք է մարտական պատրաստությամբ զբաղվեն, և այլ հանգամանքներ էլ կան: Բայց մեր բանակն այնքան կազմակերպված գտնվեց, որ շատ արագ լուրջ հակահարված հասցրեց, ու թշնամին ընկրկեց: Այնպես որ, որևէ ուղիղ հրաման պաշտպանվելու՝ նույնիսկ ծիծխաղելի է, որ չի եղել: Նման բան չէր կարող լինել»:

Սերժ Սարգսյան մամուլի ասուլիս Ապրիլյան պատերազմ Տեսանյութ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին