f

Անկախ

Նույնը պետք էր անել 2018-ի մայիս-հունիս ամիսներին Նախիջևանի ուղղությամբ, դա անհրաժեշտություն էր․ Սերժ Սարգսյանը Տավուշում  դիրքային բարելավումների մասին,ուղիղ


«Որևէ կերպ չի կարելի համեմատել ապրիլյան քառօրյան և տավուշյան իրադարձությունները»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ  3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով երկու ռազմական գործողությունների միջև զուգահեռներ անցկացնելու լրագրողի առաջարկին։

«Անշուշտ,  Տավուշում մեր զինված ուժերն  իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր։ Սա պետռք է գնահատել և շնորհավորել մեր զինված ուժերին։ Բայց նույնը պետք էր անել 2018-ի մայիս-հունիս ամիսներին Նախիջևանի ուղղությամբ, դա անհրաժեշտություն էր»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մի բան է լայնածավալ ռազմական գործողությունը, որը մղվում էր 200 կմ-ից ավելի հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որ տեղի է ունենում մի քանի հարյուր մետր հատվածում։ «Բայց ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ մեր ԶՈՒ-ն իրենց ցուցաբերեց լավագույնս։ Գոնե հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ մեր զինված ուժերը մարտունակ չեն։ Ես համոզմունք ունեմ, որ ապագայում ևս մեր ԶՈՒ-ն իրեն կցուցաբերի լավագույն կողմից»,- ասաց նա։

Խոսելով դիրքային բարելավումների մասին՝ Սերժ սարգսյանը հայտարարեց, որ  94-ի հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել։ Մինչև ապրիլյան պատերազմը բազմաթիվ տեղերում՝ Արարատի մարզում, Վայոց ձորում, Սյունիքում,Տտավուշում ու նաև շփման գծում մենք ունեցել ենք բազմաթիվ բարելավումներ։

«Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետև մեզ համար կարևորը եղել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա դրքային բարելավումների և մեր վերահսկելի տարածքը մեծացնելու։ Եվ մեզ համար կարևոր չէր, որ այդ մասին շեփորահարեինք՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ և շահագրգռելով Ադրբեջանին փոխադարձ գործողություններ կատարել։ Հսկայական տարածքներ են։ Վստահեցնում եմ ՝ շատ լուրջ բարելավումներ ենք ունեցել»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով տավուշյան ռազմական գործողություններից հետո պարգևատրումներին՝ Սարգսյանը նշեց՝ցանկալի կլիներ  ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես որ սխրագործության համար են բոլոր 71 հոգին  պարգևատրվել Մարտական խաչ  բարձր շքանշանով։

«94-ին կնքած հրադադարից հետո, երբ  ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն  ի մի էր բերում նախորդ 4 տարիների ռազմական գործողությունները և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին, 2 տասնյակ հոգի պարգևատրվեցին Մարտական խաչ շքանշաններով, որոնց թվում էին նաև  Շուշիի ազատագրման մասնակիցները։ Ես սա որևէ մեկին կշտամբելու համար չեմ ասում»,- ասաց Սարգսյանը։ 

Սերժ Սարգսյան Ապրիլյան պատերազմ մամուլի ասուլիս Տեսանյութ

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին