f

Անկախ

«Դա քաղաքական տգիտություն է». Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը և որոշ փակագծեր բացել,տեսանյութ


Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող մեծ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կապանյան ասուլիսի ժամանակ հաստատել է իր այն կարծիքը, թե Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ և թույլտվությամբ, և որ այդ մտահոգությունների մասին քննարկում է ունեցել ՌԴ իր գործընկերների հետ ու ստացել է պատասխաններ: Լրագրողը ՀՀ 3-րդ նախագահից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ի՞նչ պատասխաններ կարող էր ստանալ Նիոլ Փաշինյանը:

«Այդ հարցի հասցեատերը ես չեմ ու ես էլ հաճույքով կցանանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել կամ ինչ քննարկումներ են եղել ՌԴ գործըներների հետ»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նման հայտարարությունները քաղաքակն տեսակետից տգիտություն են: 

«Երբ մարդիկ չստուգված, վարկաբեկող մտքեր ու տեսակետներ են հայտնում դաշնակիցների վերաբերյալ, դա ունենում է շատ խորը հետևանքներ: Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է: Այդպիսի հայտարարությունը նշանակում է ուղղակի մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու մեջ, այսինքն դավաճանության մեջ: Դա անթույլատրելի է: Հատկապես այն պարագայում, որ ՌԴ-ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել՝ որպես դաշնակից: Կարծում եմ՝ շատերը կհիշեն 2010 թվականին Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի շրջանակներում մենք փաստաթուղթ ստորագրեցինք, որով Ռուսաստանի Դաշնության ռազմական բազան լրացուցիչ պարտականություններ վերցրեց: Մինչ այդ ՌԴ ռազմական բազան պատասխանատու էր ԱՊՀ արտաքին սահմանների համար: Այդ պայմանագրով իր վրա պատասխանատվություն վերցրեց նաև ՀՀ ողջ սահմանների երկայնքի համար: Գումարած դրան՝ պատասխանատվություն վերցրեց նաև մեզ օժանդակելու թարմացնել մեր սպառազինությունը»:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը մինչև 2018 թվականի ապրիլյան իրադարձություններ ստացել է 50 հազար տոննայից ավել ռազմատեխնիկական օժանդակություն՝ անվճար: 

«Այսպիսի պարագաներում խոսել նրա մասին, որ Ապրիլյան քառօրյան տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ ու հրահրմամբ, պարզապես սխալի արդյունք է: Չի կարելի նման հայտարարությւոններ անել: Ես սրա վրա ծանրանում եմ ոչ թե, որ նման հայտարարություն անողներն այսօր իշխանության են, այլ որպեսզի ապագայում նման մոտեցումներ չթույլատրվեն»:

Նա նաև հիշեցրեց, որ որևէ մեկը այլ երկրում իսկանդեր չունի, բացի Հայաստանից:

«Բելառուսը, որի հետ Ռուսաստանն ունի ընդհանուր պետության գաղափար և պայմանագիր, չունի այդ զինատեսակից: Եվ նաև իսկանդերի առկայությունն էր, որ 2016 թվաանի ապրիլին լայնածավալ, խոշորածավալ պատերազմ չեղավ, այլ եղան լայնամասշտաբ ռազմաան գործողություններ»:

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ հակառակորդի հրետանին հասանելի էր մեր մի քանի զինավանների մշտական տեղակայման վայրերին: «Ինչու՞ չօգտագործեցին: Ակնհայտ է, չէ՞, պատասխանն ինչ էր լինելու: Պատասխանը լինելու էր շատ ուղիղ, իսկանդերի հրթիռները հասնելու էին Բաքու կամ Գյանջա: Եվ այդքանից հետո պարզ չէր՝ Ադրբեջանի ղեկավարությունը կդիմանա՞ր այդ կորուստներին ներքաղաքական առումով»:

Ադրբեջանցիները չօգտագործեցին ռազմական ինքնաթիռներ, որովհետև, ըստ Սերժ Սարգսյանի, այդ ինքնաթիռները հենց փորձում էին մոտենալ սահմաններին, նրանք արդեն գտնվում էին С-300-ի թիրախում:

«Իսկ դրանք մենք ստացել ենք՝ որպես ռազմատեխնիկական օժանդակություն»,-նկատեց նա:

ՀՀ 3-րդ նախագահի կարծիքով՝ միգուցե նման հարցադրման (որ Ռուսաստանի դրդմամբ է եղել Ապրլյան քառօրյան-խմբ.) պատճառը եղել է նաև այն, որ ռազմական գործողությունները տևեցին մինչև ապրիլի 5-ը, և շատերը կարծում էին, որ Ռուսաստանի կողմից դրանք պետք է առաջին օրը դադաարեցվեին:

«Իսկ դուք վստահ ե՞ք, որ Ռուսաստանը հենց առաջին օրը մի զանգով կարող էր ասել՝ ավարտեք այդ պատմությունը: Ադրբեջանը Ռուսաստանի ենթական չի: Այո, Ռուսաստանն ունի բավական քաղաքական և այլ հնարավորություն ինչ-որ բան պարտադրելու և ասելու: Իսկ միգուցե այդ ռազմական գործողությունները տևեցին 4 օր նաև այն պատճառով, որպեսզի ադրբեջանցիները համոզվեն, որ իրենք ի վիճակի չեն ռազմական ճանապարհով  ԼՂ խնդիրը լուծելու: Այնպես որ, ցանացած հայտարարություն պետք է բազմակողմանի դիտարել, բայց դաշնակիցների, գործընկերների մասով պետք է ուղղակի շատ հղված լինեն այդ հայտարարությունները, որովհետև դրանք ունենում են տարբեր հետևանքներ՝ դրական և բացասական»:

 

 

Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյան Ապրիլյան պատերազմ Տեսանյութ մամուլի ասուլիս

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին