Հետևողական եղե՞լ եք, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո իրավական հարթությունում պատժվողներ չեղան։ Լրագրողի այս հարցին ի պատասխան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո ձերբակալություններ չեն եղել։
«Եթե եղել են պաշտոնանկություններ, դրանից հետո նաև որոշ մարդկանց ձերբակալություններ, դրանք նաև այլ հանգամանքներով էին պայմանավորված»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նա նաև հավելեց, որ այդ գործընթացների թափանցիկության հարցերով արդեն պետք է դիմել զինվորական դատախազությանը և վարույթ իրականացնող մարմիններին։