f

Անկախ

Մալիի ընդդիմությունը համագործակցելու է ապստամբների հետ անցումային գործընթացում


Մալիի հակակառավարական «Հունիսի 5-ի շարժում. Հայրենասիրական ուժերի միավորումը» (M5-RFP) երեկ հայտարարել է երկրում իշխանությունը զավթած զինվորականների հետ համագործակցելու մտադրության մասին, որպեսզի ապահովվի քաղաքական անցումային գործընթացը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

M5-RFP-ն ընդգծել է, որ զբաղվելու է «գործողությունների պլանի մշակմամբ, որի բովանդակությունը կհամաձայնեցվի HKCH-ի (Ժողովրդի փրկության ազգային կոմիտե, որը ձևավորել են ապստամբները) և երկրի բոլոր ուժերի հետ»:

M5-RFP-ի առաջնորդները ողջունել են կատարված ռազմական հեղաշրջումը, որը «ավարտեց [իշխանությունից] նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթայի հեռացումը»: Ընդդիմությունն «ի գիտություն է ընդունել»  ապստամբների ձևավորած Ժողովրդի փրկության ազգային կոմիտեի (НКСН)՝ «քաղաքացիական քաղաքական անցում սկսելու» պարտավորությունը:

«Հունիսի 5-ի շարժում. Հայրենասիրական ուժերի միավորումը» ստեղծվել է հունիսին Սաուդյան Արաբիայում ուսում ստացած իմամ Մահմուդ Դիկոյի գլխավորությամբ: Բամակոյում հունիսի 5-ին նրա կազմակերպած առաջին հանրահավաքը վերջին տարիների ամենախոշոր հակակառավարական ցույցն էր: Դիկոյի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ևս երկու խոշոր ցույցեր տեղի ունեցան հունիսի 19-ին և հուլիսի 10-ին: Դրանց մասնակիցները պահանջում էին երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթայի հրաժարական, ժողովրդական միասնության կառավարության ստեղծում և խորհրդարանի արձակում:

 

Աշխարհում Մալի ռազմական հեղաշրջում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին