f

Անկախ

«Չէի ցանկանա, որ երեկվա ասուլիսից մի փոքր, բայց անչափ կարեւոր դրվագ մնար առանց պարզաբանման»․ Արփինե Հովհաննիսյան


ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չէի ցանկանա, որ երեկվա ասուլիսից մի փոքր, բայց անչափ կարեւոր դրվագ մնար առանց պարզաբանման։

«Ներողություն», «մեղավորություն» եւ «պատասխանատվություն» բառերը պատեհ - անպատեհ օգտագործողների ուշադրությունը ուզում եմ հատուկ սեւեռել այդ դրվագի վրա ։

Խոսելով տավուշյան դեպքերի մասին եւ արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները՝ Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց՝ «Իհարկե լավ կլիներ, որ նույնը լիներ նաեւ Նախիջեւանի ուղղությամբ»։

Ես ասվածից հասկանում եմ հետեւյալը, որ ԿԱՄ մենք 2018 թվականի մայիս-հունիսին հնարավորություն ենք ունեցել այդ ուղղությամբ բարելավվել մեր դիրքերը, եւ չենք արել ԿԱՄ թույլ ենք տվել հակառակորդը բարելավվի իր դիրքերը, ԿԱՄ երկուսը միասին։

Եվ ուրեմն, հարգե՜լի լրագրողներ, որ տեսնեք ՀՀ ռազմաքաղաքական էլիտայի ղեկավար կազմին, հարց ուղղեք.

1. Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն անել դիրքային բարելավումներ Նախիջեւանի ուղղությամբ, եթե այո, ապա ինչու դրանք չեն կատարվել, հրաման չի եղե՞լ, եթե այո ի՞նչու չի եղել, զեկուցվել է արդյո՞ք, որ հնարավոր է բարելավվել ու քաղաքական ղեկավարությունն է արգելել դա կատարել թե այլ պատճառ է եղել եւ այլն։

2. Ունեցե՞լ է հակառակորդը կատարել դիրքային բարելավումներ այդ նույն ուղղությամբ, ի՞նչ չափի բարելավումներ են դրանք եղել, ինչու՞ չի կասեցվել նրա առաջխաղացումը, եղե՞լ է հրաման կասեցնելու թե ոչ։

Ս. Սարգսյանի խիստ թափանցիկ ակնարկը հաշվի առնելով՝ այս հարցերի պատասխաններից հետո, թերեւս արժե այս հարցերը հնչեցնել՝

1. Ու՞մ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ տիրույթում է այս ամենը եւ արդյոք ըստ ձեզ հուլիսյան մարտական բախման ղեկավարը՝ Փաշինյանը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար։
2. Ու՞մ ՄԵՂԱՎՈՐՈւԹՅԱՄԲ են տեղի ունեցել հակառակորդի առաջխաղացումները եւ հակառակը՝ տեղի չեն ունեցել մեր դիրքային բարելավումները։
3. Ո՞վ է ՆԵՐՈՂՈՒԹՅՈւՆ ԽՆԴՐԵԼՈՒ այն բնակավայրերի բնակիչներից, ովքեր այժմ Նախիջեւանի ուղղությամբ ուղղակի կրակի տակ են գտնվում։

Ի դեպ՝ ներողության մասին - հուլիսյան դեպքերի ժամանակ մահացած տղաների հարազատներից ինչ որ մեկը ներողություն խնդրե՞լ է:

Թե՞ ինչպես հարկն է՝ մեծարել ենք, խոնարհվել ու հավերժ հիշատակ խոստացել։

Հ.Գ. Եթե ժամանակ լինի, մի անգամ էլ կրկնեք BBC-ի հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցը՝ մի փոքր այլ ուղղությամբ։ Հաղորդավարն ասում էր, որ Փաշինյանը խաղաղություն է խոստացել, բայց ըստ էության դրժել է խոստումը։ Ես շատ խոստումներ եմ հիշում, բայց դա կարծես վրիպել է։ Կճշտեք՝ ո՞րտեղ եւ ու՞մ է խոստացել խաղաղություն եւ արդյո՞ք այդ խոստումը կարող է կապ ունենալ Նախիջեւանի հիշյալ իրավիճակի հետ»։

Արփինե Հովհաննիսյան Սերժ Սարգսյան ֆեյսբուքյան գրառում

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին