f

Անկախ

ՀՀ ԳԱԱ-ն ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Բորիս Պատոնի մահվան կապակցությամբ


Օգոստոսի 19-ին 102 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Բորիս Պատոնը:  Աշխարհահռչակ գիտնականի մահվան կապակցությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը: «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ նախագահությունը և Հայաստանի ողջ գիտական հասարակությունը խորապես սգում են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Բորիս Եվգենիի Պատոնի մահը: Ակադեմիկոս Բորիս Պատոնի գիտական և  գիտակազմակերպական գործունեությունը համաշխարհային ճանաչում է ստացել: Նա զգալի ներդրում ունի մետալուրգիայի զարգացման գործում, նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել են խոշոր ծրագրեր:


Հնարավոր չէ գերագնահատել ակադեմիկոս Բորիս Պատոնի մեծ ներդրումը Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման մեջ: Նրա հեղինակությունը և ջանքերը որոշիչ դեր խաղացին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կայացման և գործունեության ծավալման հարցում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով հետխորհրդային տարածաշրջանում գիտության պահպանման և զարգացման գործում:


Ակադեմիկոս Բորիս Պատոնն անվիճելի ներդրում ունի Ուկրաինայի և Հայաստանի գիտական կոլեկտիվների միջև կապերի ամրապնդման գործում: Երկարամյա ընկերությունը միավորել էր ակադեմիկոս Պատոնին և ՀՀ ԳԱԱ նախագահ  Վիկտոր Համբարձումյանին: 


Բորիս Պատոնը ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ էր և պարգևատրվել է Հայաստանի ազգային բարձրագույն՝ Անանիա Շիրակացու անվան մեդալով, ով միջնադարյան հայ առաջատար գիտնական էր:


Հարգելի՛ գործընկերներ, ընդունեք մեր անկեղծ ցավակցությունը: Ակադեմիկոս Բորիս Պատոնի հիշատակը հավերժ կմնա հայ գիտնականների սրտերում և մտքերում»,- նշված է նամակում:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
 

ԳԱԱ

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին