f

Անկախ

Առաջին հերթին պետք է կառուցենք առողջ, զարգանալու ներուժ ունեցող, ճկուն և միաժամանակ ամուր ինստիտուտներ


«Ինչո՞ւ պիտի իրենց կյանքը պետությանն ու հայրենիքին նվիրված մարդիկ ստիպված լինեն խոսել ու ապացուցել, որ արել են առավելագույնը հանուն մեր երկրի շահի», — հարցնում է Mikayel Minasyan-ը երեկվա իր գրառման մեջ։

Ըստ էության այս հարցը և ընդհանրապես գրառումը մեր՝ որպես ազգ, կոլեկտիվ հիշողության մասին է։

Կոլեկտիվ հիշողության ձևավորման խնդիրների մասին հաճախ եմ գրել թե՛ մինչ ապրիլյան հեղաշրջումը, թե՛ դրանից հետո։ Ընկերներով էլ ենք բազմիցս քննարկել։

Փորձեմ շատ հակիրճ, թեզերով ամփոփել.

Ա. Կոլեկտիվ հիշողությունը ազգային (և ցանկացած այլ խմբային) ինքնության հիմքերի հիմքն է։

Բ. Կոլեկտիվ հիշողության մեջ այս կամ այն իրադարձության, գործչի տեղը և դերը արձանագրվում է մեդիայի, մարդկանց շփումների (այսինքն՝ սոցիալական ցանցերի, բառի սկզբնական, այլ ոչ թե միայն ցուկերբերգյան իմաստով) և գիտակրթական համակարգի միջոցով։

Գ. Այսինքն կոլեկտիվ հիշողությունը ձևավորում են մեդիան (ԶԼՄ, գրականություն, ֆիլմեր և այլն), սոցցանցերը, կրթությունը և, բնականաբար, գիտությունը։

Ընդ որում մեդիայի կամ սոցցանցերի լուսաբանումն այս կամ այն իրադարձության կամ իրողության, կարող է լինել միակողմանի, աղավաղված, կամ ընդհանրապես հնարած։ Օրինակ՝ «երկրաշարժը սարքած էր» տիպի դավադրապաշտական պնդումները, որոնք այնուամենայնիվ շատ ամուր նստած են մեր հայրենակիցներից շատերի գլուխներում։

Գիտակրթական համակարգի խնդիրը՝ նմանատիպ կեղծ միֆերից, կեղծ «փաստերից» կոլեկտիվ հիշողությունը զտելն է։ Խնդիրն է նաև հնարավորինս օբյեկտիվ ներկայացնելը, որպեսզի այդ հիշողությունը կրողներին հեշտ չլինի մանիպուլացնել և դրդել «կոլեկտիվ ինքնասպան» գործողությունների։

* * *

Եւ այստեղ գալիս ենք ինստիտուտների խնդրին։

Եթե մենք ուզում ենք լինել առողջ՝ անկախություն, պետություն, պետականություն, ազգային գնահատող հասարակություն, եթե մենք ուզում ենք անընդհատ փոփոխվող աշխարհում չլղոզվել այլ ինքնությունների մեջ, որպես ազգ ունենալ ապագա , ապա առաջին հերթին պետք է կառուցենք առողջ, զարգանալու ներուժ ունեցող, ճկուն և միաժամանակ ամուր ինստիտուտներ։

Օրինակ՝ մեդիա- և գիտակրթական համակարգ։

Վերջին 30 տարում մենք չենք կարողացել ստեղծել այդպիսի համակարգեր։

Այսքան տարի Հայաստանում կոլեկտիվ հիշողության ձևավորման գործում, ցավոք, ահռելի ներդրում են ունեցել Բրիտանիայի դեսպանությունը, «Ազատություն» ռադիոկայանը, Բլեյանի ուղեղների լվացման ֆաբրիկան, պայմանական ասած «սորոսականներն» ու աղանդավորները։

Այսօր, երբ ինչ-որ մեկը հարցնում է, թե ինչ կարդա Հայաստանի վերջին 30 տարվա պատմությունից, իրեն Թոմաս դե Վաալի «Սև այգին» են դեմ տալիս։ Որը կարդացողին կարող է թվալ, որ Արցախի հայ իշխանները մահմեդականներ էին, իսկ 1992-ի հունվար-փետրվարին ադրբեջանցիները հրետակոծում էին Ստեփանակերտը, որովհետև 1992-ի փետրվարին հայերը գրավեցին Խոջալուն։

Այս ամենի մեղավորը, սակայն, «սորոսականներն» ու «դեսպանատները» չեն։ Մենք ենք։ Եթե մենք մեր դաշտը տիրություն չենք անում, ո՞վ է մեղավոր, որ այն լցվում է մոլախոտերով, վնասատուներով կամ էլ դաշտիդ վրա աչք ունեցող «բարեկամներով»։

Ի դեպ, այդ վակուումի պատճառներից մեկն այն է, որ մենք վախեցել ենք նեղացնել ինչ-որ մարդկանց և այդ պատճառով Արցախյան պատերազմի ու Հայաստանի անկախության մասին օբյեկտիվ գիտական ու գիտահանրամատչելի գրքեր չենք գրել։

Չենք խոսել անկախության առաջին 10 տարվա մասին։ Չենք խոսել 1998–2008-ի, էլ չասեմ՝ 2008–2018-ի մասին։

Ու շարունակում ենք չխոսել, չուսումնասիրել, չլուսաբանել։

Իսկ մեր ազգի, մեր պետության թշնամիները դրանից օգտվել են և շարունակում են օգտվել։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Հասարակություն

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին