f

Անկախ

Անկհայտ էր, որ սա որոշված է. Գագիկ Խաչատրյանի պաշտպան


ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը չփոփոխելու դատարանի որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Երեկվանից փորձում էի վերլուծել երեկվա դատական նիստը, հասկանալով, թե արդյոք հնարավո՞ր է արդար դատական ակտ կայացվի, ակնհայտ էր, որ ոչ։ Եթե միշտ ասում ենք՝ ծանոթանանք դատական ակտին, տեսնենք՝ ինչ է գրել, որ բողոքարկել, այս պահին նույնիսկ դրա կարիքը չկա ասելու, որովետեւ պրոցեսը ցույց տվեց, որ ակնհայտ է, որ դատարանը գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չէր։ Այսինքն՝ ֆիզիկապես հնարավորություն չուներ այս կարճ ժամանակում ծանոթանալու գործի նյութերին»,- ասաց պաշտպանը։

Նա շեշտեց, որ իրավական առումով, միանշանակ, իր պաշտպանյալի խափանման միջոցը պետք է փոխվեր. «Հիմա դատավորը ինչպե՞ս է որոշելու՝ հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։ Միակ եղանակը պետք է լիներ՝ գործի նյութերին ծանոթ լինելը»։

Լրագրողի խոսքին՝ որ դատարանը չի հայտնել, թե չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին, փաստաբանն ասաց, որ իրենց կողմից արված այդ հայտարարությանը դատարանը չի էլ արձագանքել. «Եղավ հետեւյալը, որ հիմնավոր կասկածը այդ մակարդակի չեմ քննարկելու, իսկ հիմքերի մասով անհրաժեշտ նյութերին ծանոթացել եմ։ Սա նշանակում է, որ ծանոթացել է այնքանով, որքանով հնարավոր է եղել։ Անկհայտ էր, որ սա որոշված էր։ Անկախ գործի բնույթից, հանգամանքներից, թե ինչ է քննարկվելու, ով ինչ է ասելու, նպատակը ձեւական պրոցես անցկացնելն էր, որից հետո դատարանն այդ որոշումը պատրաստ պետք է հրապարակեր»։

Նշենք, որ քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Պաշտպանները պնդում էին, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք չկա, գործից թաքնվելու կամ խոչընդոտելու ռիսկ նույնպես չկա։ Նրանք մատնանշել էին նաեւ Խաչատրյանի առողջական խնդիրները, պնդելով, որ իրենց պաշտպանյալի առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

Գագիկ Խաչատրյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին