f

Անկախ

Փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ուսումնասիրություն է կատարել հաշվիչ դրամարկղային մեքենաների շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ և պարզել, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները ոչ միայն հարկադրված են կրկնակի վճարել նոր սերնդի ՀԴՄ սարքերի համար, այլև փոքր խանութներում, կրպակներում փաստացի առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 30 տոկոսով:

Ստորև ներկայացնում ենք տնտեսագետի ուսումնասիրությունը:

ՀԴՄ կտրոնների ավելի տպագրության մասին տեղեկատվությունը իշխանության ներկայացուցիչները մշտապես ներկայացնում են որպես մեծագույն ձեռքբերում՝ այդ կերպ փորձելով հանրությանը շեղել տնտեսական ակտիվության իրական պատկերից։

Իրականությունն այն է, որ ստվերի կրճատումը տեղի է ունենում ի հաշիվ հարկային վարչարարության խստացման, իսկ փոքր և միջին բիզնեսում առևտրաշրջանառությունը չի ավելացել 22,4 տոկոսով։ Ակնհայտ է, որ ՀԴՄ կտրոնների ավելի ու ավելի շատ տպագրության մասին հրապարակումների նպատակն է հանրության շրջանում ամրապնդել կարծիք, որ ամեն ինչ նորմալ է և միայն քեզ մոտ կամ քո բիզնեսն է վատ վիճակում։ Ճիշտ հակառակը, ներկայումս փոքր խանութներում, կրպակներում փաստացի առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 30 տոկոսով, ինչը հնարավոր է ճշտել պարզ հարցումներով։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվար 1-ից պարտադիր դարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը։ Պետական աջակցությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրում էր փոքր բիզնեսին 60 հազար դրամով։ 2019թ. ընթացքում այս կառավարությունը չկարողացավ ապահովել 11 հազարից ավելի նոր սերնդի ՀԴՄ-ներ, այն դեպքում, երբ դիմող յուրաքանչյուր տնտեսավարողներից գանձվել էր 10 հազար դրամ։ Ստացվում է, որ հազարավոր տնտեսավարողներ 10000-ական դրամներ վճարել են նոր սերնդի ՀԴՄ-ների համար, որից մինչև օրս չեն օգտվել։ Ավելին՝ 2019թ. ընթացքում նոր բացված բազմաթիվ տնտեսավարողներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գիտութամբ, գործում են առանց ՀԴՄ-ների՝ ո՛չ նոր, ո՛չ հին։ Եթե ՀԴՄ կտրոններով ենք չափում պետական կառավարման արդյունավետությունը, ապա պետք է արձանագրենք, որ հարյուր հազարավոր ՀԴՄ կտրոններ չեն տպագրվում նոր սերնդի ՀԴՄ-ների բացակայության հետևանքով, ինչի ողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը։

Չնայած պաշտոնական հավաստումներին՝ 2019թ. ընթացքում ի հայտ չեկավ մասնավոր ընկերություն, որը պատրաստ կլիներ վաճառել և սպասարկել նոր սերնդի ՀԴՄ-ներ։ Երկար սպասումներից հետ համացանցում հայտնվեց տեղեկություն, որ մասնավոր ընկերություններից մեկը պատրաստ է մատակարարել նոր սերնդի ՀԴՄ-ներ, սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ մասնավոր ընկերությունը նոր սերնդի ՀԴՄ-ն պատրաստվում է վաճառել 125 հազար դրամով։ Այն դեպքում, երբ 2019թ. ընթացքում 10 հազար դրամ կանխավճար արած փոքր բիզնեսին տեղեկացրել էին, որ նոր սերնդի ՀԴՄ-ն իրենց համար կարժենա 60 հազար դրամ։ Այսինքն՝ փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար 60 հազարի փոխարեն վճարելու է 125 հազար կամ կրկնակի։ Ի վերջո, 2020թ. պետական բյուջեի համաձայն՝ պետությունը որևէ սուբսիդավորում չի նախատեսել այս ուղղությամբ։ Բացի այդ, նույն փոքր բիզնեսին խոստացել էին, որ այդ 60 հազար դրամը տարաժամկետ վճարելու հնարավորություն կունենար, օրինակ՝ ամսական 6000 դրամ։ Բնական է, որ նոր սերնդի ՀԴՄ վաճառող որևէ մասնավոր ընկերություն տարաժամկետ վճարելու հնարավորություն չի տա, լավագույն դեպքում՝ ապառիկ կառաջարկի, ինչի արդյունքում փոքր բիզնեսը պարտադրված է վճարել ոչ միայն 125 հազար դրամը, այլև ապառիկի տարեկան տոկոսը։ Մեկ այլ խնդիր է 10000- ական դրամների հետ վերադարձը կամ հաշվանցումը։

ՀԴՄ-ներ Փոքր բիզնես ՀՅԴ Սուրեն Պարսյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին