f

Անկախ

Կորոնավիրուսից հետո պետք է ամեն ամիս մարդկանց տան իրենց աշխատավարձի գոնե 75 տոկոսի չափով աջակցություն. Ծառուկյան


Կորոնավիրուսից հետո պետք է ամեն ամիս մարդկանց տան իրենց աշխատավարձի գոնե 75 տոկոսի չափով աջակցություն, ոչ թե միայն մեկ անգամ 60 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ Կոտայքի մարզում ԲՀԿ տարածքային կառույցի հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Որովհետեւ պետությունն է որոշում կայացրել եւ արգելել մարդկանց աշխատել: Օրավարձով աշխատողներին էլ պետք է տային 60 հազար դրամ, այնքան ժամանակ, մինչեւ արտակարգ իրավիճակը կվերանա: Բյուջեի գումարն օդից չի գալիս, դա ժողովրդինն է, որը ճիշտ նպատակին պետք է ծաայի»,-ասաց նա:

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ ազատամարտիկների խնդրին՝ նշելով, որ պետությունը պետք է բյուջեում գումար հատկացնի ազատամարտիկերին, արտոնություններ տա՝ անկախ նրանից, նրանք հաշմանդամը են դարձել, թե առողջ են մնացել:

«Ես հենց առաջին օրից ասել եմ, որ համաճարակի դեմ պայքարը անարդյունք ու անպտուղ է: Ամենավատ թվերը մեզ մոտ են, դրա համար էլ չեն թողնում որեւէ տեղ մեկնեն մեր քաղաքացիները: Համաճարակի դեմ միջոցներն իրենց ճճիշտ նպատակին չեն ծառայում: Մարդիկ մարզերում տներում նստած են, ոչ հիվանդանքոցում տեղ կա, ոչ էլ նրանց աջակցության, բուժման կա: Այսօր արդեն 1150 մարդ է մահացել»,-ընդգծեց նա:

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ սպանդանոցների խնդրին՝ նշելով, որ պետությունը պետք է սուբսիդավորի ոլորտը. «Շատ լավ է, որ կան սպանդանոցներ, բայց պետությունը պարտավոր է սպանդանոցներին սուբսիդավորել առաջին 2 տարին: Առանց դրա հարցը չի լուծվի: Մենք ԱԺ-ում այդ հարցը եւս մեկ անգամ կբարձրացնենք»:

Ծառուկյանը համարում է, որ Հայաստանում բանկային համակարգ չկա, դա լոմբարդային համակարգ է. «Մարդն իր ունեցվածքը գրավ է դնում, տալիս են բնակարանի ոչ թե 80 տոկոսի, այլ 30 տոկոսի չափով գումար: Այս համաճարակի ժամանակ պետությունը պետք է բանկերին սուբսիդավորի: Եվ ոչ թե պետք է մարդկանց վարկային արձակուրդ տրվի, այլ պետք է ներում շնորհվի:

Գագիկ Ծառուկյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին