Երբեք չեմ հասկացել և ընդունել քծնանքը: Շատ զզվելի զբաղմունք է...
Սակայն, երբ դա անում է երիտասարդը, նա գոնե կարող է իր արարմունքը մեկնաբանել իր համար ապագա կերտելու ցանկությամբ (իհարկե, թքեմ այդպիսի ապագայի վրա):
Բայց, երբ նույնն անում է վաղուց «հողին հանձնված» մեկը, ում անունը ոչ մի լուրջ բանի հետ չի ասոցացվում, դա մի տեսակ չի ընկալվում...
Պարզ է, որ նմաններն այնքան են ապրել քծնելով, որ հողն էլ չի հանգստացնում նրանց, դեռ բլթբլթում են...
Բայց ինչի՞ համար, հանուն ինչի՞...
Մեկի անունն է՞լ Ազատ լինի, բայց ապրի արդպես անազատ ու կոր...
Այնուամենայնիվ, դու մի մխիթարության առիթ ունես...
Եթե դատարկաբանությունն ընդգրկվի օլիմպիական մարզաձևերի կազմում, դու անմրցակից չեմպիոն կլինես...
Արշակյան Ազատ, հեռու մնա Ծառուկյանից, քո ատամը նրան ցավ պատճառել չի կարող...
Շատ շատ խուտուտ տա, ինչի կարիքը ինքը չունի...