f

Անկախ

Նոր ավտոբուսների փոխարեն հին «ԳԱԶել»-ներին փոխարինելու են նորերը. Չափանիշներն այդպես են կազմել. Խաժակյան


Երեւանի տրանսպորտային համակարգի համար նախագծվել էր ցանց, դրա համար վճարվել էր շուջ 850 հազար եվրո,  եւ այդ ցանցը ունի որոշակի չափանիշներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա հիշեցրեց, որ այդ նախագծով նախատեսված են երեք չափի ավտոբուսներ. «Դրանցից ամենամեծը 18-մետրանոց է՝ 150 ուղեւորով, երկրորդը՝ 12-մետրանոց՝ 90-100 ուղեւոր եւ երրորդ չափը, որը կոչվում է միջին չափի, 7,5-8, մետրանոց է՝ 45-55 ուղեւորով: Այսինքն մեր նոր տրանսպորտային նախագծում, որը նախագծվել է WYG կազմակերպության կողմից,որը ընդունել է քաղաքապետարանը եւ որի հետ պարտքուպահանջները փակել է գործող քաղաքային իշխանությունը, ընդունվել է հենց այսպիսի ցանց:

Դրա էությունն այն է, որ 4 միկրոավտոբուսները փոխարինվում են մեկ միջին չափի ավտոբուսով: Նոր ցանցում հստակ երթուղիները կան: Այս ամենն առկա է նաեւ Երեւանի զարգացման 5-ամյա ծրագրում, որտեղ գրված է, որ պետք է բացառվեն միկրոավտոբուսները, դրանք պետք է փոխարինվեն միջին եւ մեծ տարողության ավտոբուսներով: Այսինքն իշխանությունների խոստումների ողջ էությունն այն էր, որ վերջ «մահվան Գազելներին», եւ պետք է ձեռք բերվեն ավտոբուսներ»,-ասաց Խաժակյանը:

Նա հիշեցրեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի Բրյուսել այցի ժամանակ ուսումնասիրում էր ավտոբուսները. «Այս տարվա ապրիլի 238-ին ասվեց, որ 100 ավտոբուսների մրցույթն արդեն հայտարարվել է: Քաղաքային իշխանությունը պետք է ազնիվ լիներ եւ տեղեկացներ, որ այդ մրցույթը չի կայացել, հաղթող չկա»:

Խաժակյանն ընթերցեց Մարությանի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ այն ինչ անիրական էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է. «Խոսքն այս դեպքում նոր փոքր չափի ավտոբուսների ձեռքբերման մասին է, որը հիացմունք է առաջացնում, որովհետեւ ասում ՝ 100 ավտոբուս պատվիրել ենք, 100 փոքր չափի ավտոբուս էլ պատրաստվում ենք պատվիրել: Փորք չափի ավտոբուսը, բնականաբար, ձեզ չի հիշեցնի «ԳԱԶել»: Խոսքն այն մասին է, որ այսօր բացվելու է այն մրցույթը, որի մասին խոսում է Մարությանը: Ես առանձնացրել եմ այն տեխնիկական բնութագրերը, որոնց պետք է համապատասխանեն այդ ավտոբուսները: Նշվում է, որ դասը պետք է լինի փոքր տեղատարողության՝ նվազագույնը 14 նստատեղ, 4 կանգնած ուղեւոր, առավելագույնը 17 նստատեղ, եթե խոսքը մեկ դռնանի տրանսպորտի մասին է: Պարզվում է, որ խոսքը հենց «ԳԱԶել»-ի մասին է»,-ասաց Խաժակյանը՝ ցույց տալով այդ գազելների լուսանկարը, որը մի փոքր տարբերվում է մեր իմացած գազելներից:

«Այսինքն մեր հասարակությանը 2 տարի մի բան էին ասում, սակայն իհմա գնում են «ԳԱԶել»-ների պատվիրման»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ներկայացված պարամետրերը ցույց են տալիս, որ նպատակը հենց «ԳԱԶել»-ի գնումն է: «Այնպիսի չափեր են նշված, որ հաղթի «ԳԱԶելը: Վերցրել են «ԳԱԶԵԼ»-ի տեխնիկական բնութագրերը ու դրել չափանիշներում: Այսինք, երբ ժամանակին Մարությանն ասում էր, որ «ԳԱԶել»-ները փոխելու ենք, խոսքը հին «ԳԱԶել»-ները նորերով փոխելու մասին էր»,-ընդգծեց նա:

Դավիթ Խաժակյան Երևանի քաղաքապետարան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին