Անցել է արդեն 6 ամիս ինչ ՁԻԱՀ-ի կենտրոնում կատարվեցին փոփոխություններ, հեռացվեց մասնագետների մի մեծ խումբ: ՁԻԱՀ-ի կենտրոնի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, դա 2016թ.-ին մեր երկրում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացումն էր, աշխարհի առաջին 4 երկրների շարքում, և այդ կարգավիճակի պահպանումը մինչև Առողջապահության նախարարության կողմից «բարեփոխումների» նախաձեռնելը:
Որպեսզի պարզենք ինչպիսի իրավիճակ է այսօր մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ոլորտում, որոշել եմ հարցում ուղղել Առողջապահության նախարարությանը, որն էլ հրապարակում եմ ստորև:
Սպասենք պատասխանին: