f

Անկախ

Ռոբերտ Քոչարյանը մտահոգված է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ընկալմամբ


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ընկալմամբ: Այս մասին նա ասել է «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում:

«Գիտեք՝ ինչն է ինձ այժմ մտահոգում: Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների ընկալումը: Հայ-ռուսական հարաբերությունները ընդունվում են որպես դարերով հաստատված հարաբերություններ: Այդպես եղել է, այդպես կմնա միշտ»,-ասել է նա:

«Եվ ոչինչ դրա չի խանգարի»,-նկատել է լրագրողը, ինչին Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է. «Դրան բացարձակ համաձայն չեմ»:

«Ինչո՞ւ»,- հարց է ուղղել լրագրողը:

«Ցանկացած հարաբերություն ջանքեր, ժամանակ, էներգիա, էմոցիաներ է պահանջում: Ինչու եմ դա ասում: Այդ հարաբերությունները մեր գրականության, արվեստի մի մասն են դառնում: Այսինքն՝ միջպետական հարաբերություններում այդ բաղադրիչը ներթափանցում է որոշակի մշակութային շերտեր, որոնք մարդիկ թողնում են իրենցից հետո, եւ այդ պատճառով իներցիան այստեղ մեծ է: Սակայն դա չի նշանակում, որ չպետք է դրա վրա աշխատել, այլապես 1-2 սերունդ անց կպարզվի, որ այն մնացել է միայն մշակութային շերտերում»,-նշել է նախկին նախագահը:

«Մենք դա նկատում ենք Վրաստանի օրինակով, երիտասարդները չեն խոսում ռուսերեն»,-նկատել է լրագրողը:

«Անկասկած, գեղեցիկ է հնչում «Ազգերի բարեկամություն» կարգախոսը, սակայն , ըստ էության, այն դատարկ է: Պետք է էներգիա եւ ուժ գործադրել այն սնելու համար»,-եզրափակել է Քոչարյանը:  

Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին