f

Անկախ

Ես որեւէ խոստում չեմ տալու, որովհետև սուտ կլինի խոստում տամ. ԱԳ նախարարը հանդիպում է ՌԴ մեկնելու պահանջով քաղաքացիներին


Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով քաղաքացիները Կառավարության բակից քայլերթով մեկնեցին ԱԳՆ-ի շենք՝ բողոքի ակցիան շարունակելու, որտեղ նրանց հանդիպեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա նշեց, որ այս պահին էլ ՌԴ-ի հետ Հայաստանը բանակցություններ ու քննարկումներ ունենում է, սակայն չի կարող ասել, թե երբ կբացվեն սահմանները։

«Բազմաթիվ օրինակներ կան, բազմաթիվ իրավիճակներ են եղել, երբ ՌԴ քաղաքացի հանդիսացողները ասել են՝ ուզում ենք գնալ, Վրաստանն ասում է՝ չենք թողնելու որ մեքենաներով անցնեք։ Կազմակերպել ենք, միասին պայմանավորվել ենք, որ ինչ-որ մի կարգավիճակով միի բան ստեղծենք, բայց դա ՌԴ քաղաքացիներ են եղել եւ նրանց թույլ են տվել։ Հիմա այս դեպքում թույլ չեն տալիս, ոչ քաղաքացիներին։ Ժողովուրդ, այդ երկրի կանոններն են։ Բացի Հայաստանից կան 192 այլ երկիր։ Խնդրում եմ, հստակ լինենք, ես դատարկ խոստում ձեզ չեմ տալիս։ Համավարակը կանցնի, ամեն ինչ կլինի։ Դուք եկել ու ասում եք՝ ուզում ենք Ռուսաստան գնալ, հասկացեք ամեն մեկը փորձում է այս խնդիրը լուծել»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ Բելառուսում նույնպես համավարակը չի նահանջում, սակայն ՌԴ-ի հետ սահմանը բաց է, նախարարն արձագանքեց. «Դա իրենց որոշումն է, այնտեղ կա այլ կարգավիճակ։ Խնդիրը ծանոթ է, հասկանալի է, բայց լուծումն անմիջապես առկա չէ, որովհետեւ լուծումը վերաբերում է այլ երկրի որոշումներին»։

Քաղաքացու հարցին՝ ի՞նչ քննարկումներ են  տեղի ունենում ՌԴ-ի հետ, Մնացականյանն ասաց. «Ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ, այլ ընդհանրապես, վաղը կարող է ձեր նման մի ուրիշ խումբ գալ ու ասի՝ թողեք գնանք Եվրոպա։ Հիշեցնեմ, որ գոյություն ունի համաշխարհային համավարակ։ Դեռեւս իրավիճակն այնպիսին չի, որ կանոնը փոխվի։ Մենք մեր որոշումներն ընդունում ենք ըստ մեր երկրի պահանջներին, որովհետեւ մեր առաջին թիրախը մեր երկրում այս համավարակը նվազեցնելն  ու դեմն առնելն է»։

Մնացականյանը շեշտեց, որ չի կարող իրենց խոստում տալ, թե շուտով բացվելու է սահմանը. «Մենք որեւէ պայմանավորվածության չենք կարողանալու գալ։ Դուք ասում եք՝ թողեք գնանք, հիմա դա հնարավոր չի։ Ես ձեզ որեւէ խոսոտում չեմ տալու, որովհետեւ սուտ կլինի խոստում տամ»։

Քաղաքացիներից մեկը նախարարին ասաց, որ իրենց չի բավարարում իր պատասխանը, նախարարը նույնպես համաձայնեց. «Բնական է, դե ուզում եք գնաք»։

Զոհրաբ Մնացականյան ՀՀ ԱԳՆ Բողոքի ակցիա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին