f

Անկախ

Հոգեհանգիստ Բեյրութում՝ պայթյունի զոհերի հիշատակին


Լիբանանահայ երեք համայնքապետերի հովանավորությամբ եւ Լիբանանահայության վերականգնման մարմնի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 2-ին՝ երեկոյան ժամը 5:00-ին, Բեյրութի նավահանգստի պայթյունի հանդիպակաց վայրում՝ Պանդուխտի հուշակոթողի դիմաց, տեղի է ունեցել պայթյունի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն, ինչպես նաեւ աղոթք բարձրացվել առ Աստված` Լիբանանի վերականգնումի մաղթանքով եւ վիրավորների ապաքինման համար: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը։

Նաև առցանց սփռված ձեռնարկը հանդիսապետել են երեք համայնքապետերը` Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե արքՓանոսյանը, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության Կենտրոնական մարմնի ատենապետ եւ Հայկազյան համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթյանը, Բեյրութի հայ կաթողիկե պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպսԱսատուրյանը: Աղոթքին մասնակցել են երիտասարդության եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյան-Գևորգյանը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, երեսփոխաններ Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, նախկին նախարարներ եւ երեսփոխաններ, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչներ, հայ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Բուրջ Համուդի եւ Այնճարի քաղաքապետները, հոգեւորականներ, Ազգային իշխանությունների, մշակութային, բարեսիրական, մարզական եւ այլ միությունների ու հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ զոհերի հարազատները:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը, որոնք այս օրերին հատուկ ինքնաթիռով Լիբանան են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ - Լիբանան» ծրագրով պատրաստված սննդամթերքի 1000 արկղ մարդասիրական բեռը: 

Լուսանկարների հղումը՝ այստեղ։

Բեյրութ Պայթյուն ՀՅԴ Հոգեհանգիստ

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին