Ես մտածում եմ, որ եթե մեր վարչապետը զանգի Վրաստանի վարչապետին, ասի՝ հայկական համարանիշներով 50 մեքենա կա, մեր ոստիկանությունը կգա կուղեկցի սահմանից մինչեւ Հայաստան, կասի՝ հարց չկա, բայց չեն անում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ շենքի մոտ, Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ինձ ասացին, որ ՀՀ դեսպանությունն է դիմել, ասել են՝ դա օրենքին հակասում է: Տեսեք, Ռուսաստանը Վրաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, բայց կարողացավ այնպես անել, որ իր քաղաքացիներին ավտոբուսներով տարավ Բագրատաշենից Լարս»,-ասաց նա: