f

Անկախ

Ռուսաստանն ասում է՝ ես իմ երկիրը փակել եմ, կարանտին ա, չեմ թողնում մարդ մտնի. հիմա ես իրեն ոնց պարտադրեմ, որ քեզ թողնի երկիր. Ալեն Սիմոնյան


Եթե հակահամաճարակային միջոցառումները չեղավ, երկրորդ ալիքը լինելու է, որովհետեւ սկսած մեր գործընկերներից մարդիկ դիմակ չեն դնում, ձեռքերը չեն լվանում, գնում, թաքուն հարսանիքներ են անում, իրար պաչում են, տատիկ-պապիկի կենացն են խմում ու նրանց վարակում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ի դիմաց Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք այս 6 ամսում հսկայաական բան ենք արել, կարողացել ենք երկիրը պահել լիակատար բլոկադայի մեջ: Հիմա ժամանակ տվեք հասկանանք, թե ինչպես է հնարավոր պրոբլեմի լուծումը: Չի կարող ինձ համար լավ լինի, եթե ձեզ համար վատ է, հասկանո՞ւմ եք: Մենք 3 մլն-անոց երկիր ենք, եթե օդային հաղորդակցությունը չբացվեց, երկիրը երկար չենք կարողանալու պահենք: Մենք բոլորից շատ ենք ուզում, որ սահմանները բացվեն»,-ասաց նա:

«Ռուսաստանն ասում է՝ ես իմ երկիրը փակել եմ, կարանտին ա, չեմ թողնում մարդ մտնի. Հիմա ես իրեն ոնց պարտադրեմ, որ քեզ թողնի երկիր: Այլ խնդիր է, որ ձեր կնոջն ու երեխաներին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան միջոցով կազմակերպեմ, բերեմ Հայաստան: Քանի որ հիմա դուք չեք կարող մեկնել այնտեղ, իսկ ես Ռուսաստանի իշխանության վրա լծակ չունեմ, առաջարկում եմ այնտեղ ձեր ընտանիքի անդամներին բերենք այստեղ»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Որ երկիրը բանակցում է Ռուսաստանի հետ, սահմանը չի բացում, իսկ որ երկիրը լավ է բանակցում, բացում է: Օրինակ Թուրքիան: Հենց հիմա էլ թուրքերը գնում են Ռուսաստան աշխատելու»:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ չկա նման բան, որ ընդամենը երեք ինքնաթիռ է գնացել Թուրքիայից, որից հետո նորից դադարեցվել են չվերթները: ռուսները գնում են Թուրքիա հանգստանալու, ու հիմա նորից փակել են ճանապարհները, մարդիկ չեն կարողանում հետ վերադառնալ, քանի որ երկրորդ ալիքին են սպասում»:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ հիմա Հայաստանը պատրաստ է թույլ տալ իր քաղաքացիներին մեկնել այլ երկրներ եւ այդ երկրներից մարդկանց ընդունել, մնում է այդ երկրները համաձայնեն:

Ալեն Սիմոնյան Ազգային ժողով Բողոքի ակցիա

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին