f

Անկախ

Անշառ մի հանրահավաքի դեմ պայքարելու համար առաջնագիծ է բերվել ողջ ՊՈԱԿ-ն իր դեգենեռատ ֆեյքերով․ Նաիրա Զոհրաբյան


ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ Ծառուկյանի հայտարարությունը՝ հայկականության պահպանման, կրթական համակարգի դեֆորմացիաների ու հայկականությունը չկորցնելու խնդիրներով հանրահավաք հրավիրելու էսպիսի մի պանիկա կառաջացնի։ Անշառ մի հանրահավաքի դեմ պայքարելու համար առաջնագիծ է բերվել ողջ ռազմական արսենալը՝ ՊՈԱԿ-ն իր դեգենեռատ ֆեյքերով, խրամատների ֆեյք սուտենյորները մի քանի օրում մեծացրեցին իրենց ֆեյք ռազմաբազան ու մարտական դիրքեր հանվեցին ֆեյք մորքուրների, հորքուրների, բաջանաղների ու քեռակինների սմեռչերն ու իսկանդերները, ովքեր մի աննախադեպ գրոհ են սկել վիրտուալ տիրույթում։

Անկղծ, զարմանալի է։ Էդ որ էդքան ինքնավստահ եք ու օրը 24 ժամ մանտրայի նման կրկնում եք, որ սաղ, ալամ, համայն, ամբողջ ժողովուրդը, սաղ, ալամ, համայն Սփյուռքն ու Արցախն էլ հետը ձեզ հետ է, ողջ Հայաստանն ու Սփյուռքը, Արցախն էլ հետը ձեր ֆան կլուբի անդամներ են, էդ ինչի՞ էք մի անշառ հանրահավաքի ուրվականից էդպես սփրթնել։ Թե՞ էլ էդքան վստահ չեք, որ սաղ, ալամ, համայն Հայաստանն ու Սփյուռքը, Արցախն էլ հետը ձեզ հետ են ու ձեր ֆան կլուբում մշտական աբոնեմենտ ունեն։

Ի վերջո, ցանկացած քաղաքական ուժ լեգիտիմ իրավունք ունի համաձայն չլինելու ձեր այս կամ այն որոշման ու օրակարգի հետ եւ դրա դեմ այս կամ այն ձեւով արտահայտելու իր բողոքը։ Հիմա համաձայն չենք, չենք ընդունում հայկականության դեմ էս ձեր սրբազան պայքարն ու ՀՀ Սահմանադրությամբ եւ Մարդու Իրավունքների եվրոպական կոնվենցիայի տառին եւ ոգուն համապատասխան, իրավունք ունենք մեր անհամաձայնությունը լեգիտիմ կերպով հայտնելու։

Էս ի՞նչ աննախադեպ զորահավաք է ֆեյքերի բանակում, էս ի՞նչ ապատեղեկատվության պերեդոզ եք անում, թե հանրահավաքին մասնակցելու համար 10 հազարական դրամ են բաժանում։ Չե՞ք հասկանում, որ դրանով վիրավորում եք այն քաղաքացուն, ով դեմ է կրթական էս ձեր ժանգլյորությանն ու աջաբսանդալին։

Հիմա որպես պատգամավոր վստահ ասում եմ, եթե կգնտեք գոնե մեկ քաղաքացի, ով կասի, որ հանրահավաքին մասնակցելու համար իրեն գումար են առաջարկել, գումար են խոստացել, կամ՝ մի տուփ շոկոլադ են խոստացել, հանգիստ կարող եք էն քրեական գործերին, որ մեզանից շատերի վրա նկարում եք, ի դեպ, փինաչու պես եք նկարում՝ հեռախոսային գաղտնալսումներից կտորներ կտրտելով, մոնտաժելով, մարդկանց համոզելով, որ մեր դեմ ցուցմունք տան, մի քրեական հոդված էլ էդ թեմայով կավելացնեք։

Ի վերջո, մի հատ քրեական գործ ավել, մի հատ պակաս դա այլեւս ոչ մեր համար է բան փոխելու, ոչ էլ առավել եւս ձեր։

Իսկ հանրահավաքը կայանալու է։

Հ.Գ. Բնականաբար, այս գրառմանս ի արձագանք շաբաթ օրով ֆեյքերին կտրելու են հանգստյան սիեստայից, որ միացնեն հայհոյանքի ու անեծքի ռեժիմը։ Ձեր գործն էլ գործ չի՝ անընդհատ ցեխի ու կեղտի մեջ։ Պրեմյա կուզեք հանգստյան օրերին աշխատուժը թրաֆիքինգի համար»։


 

Հասարակություն Նաիրա Զորաբյան ֆեյսբուքյան գրառում

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին