f

Անկախ

ՍԴ-ում ամենաթողություն է. աշխատակազմի ղեկավարի ժ/պ-ն իրեն արտոնյալ է զգում. politik.am


Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին ժամանակավորապես փոխարինող Սամվել Առաքելյանը հասցրել է պաշտոնավարման մի քանի օրվա ընթացքում հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրում։ Նախ՝ մամուլը գրեց, որ Առաքելյանն ապօրինի ձևով, առանց Ալվինա Գյուլումյանին տեղյակ պահելու, նրա աշխատասենյակի զավթման «օպերացիան» է կազմակերպել, ապա վերադարձրել է դատավորների որոշմանը հանձնված պատգամավորների դիմումը՝ առանց նրանց գիտության: Այս մասին գրում է politik.am–ը։

Այսօր էլ Politik.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Առաքելյանը, անտեսելով ցուցանակը, որում հստակ նշված է, որ ՍԴ կայանատեղիում իրավունք ունեն կայանել միայն ծառայողական մեքենաները, իր անձնական 36 FD 874 պետհամարանիշով մեքենան կայանել է այդ վայրում։ ՍԴ մեր աղբյուրի փոխանցմամբ, Առաքելյանն իրեն արտոնյալ է զգում, սկսել աշխատակիցների հետ շփվել բավականին կոպիտ և ցանկացած քայլ համաձայնեցնում է Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի հետ։

«Այդ վարքագիծը ունի իր գինը. նրան խոստացվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ Վահե Գրիգորյանին այդ հույսով ինֆորմացիայով ապահովող և օժանդակող ՍԴ աշխատակից Արմենակ Մինասյանցի փոխարեն»,-ասել է politik.am–ի աղբյուրը։

Ի դեպ, ՍԴ դատավոր Արայիկ Թունյանն էլ, առանց սպասելու Գյուլումյանի վերջնահաշվարկին, լիազորությունների դադարման արձանագրմանը, հասցրել է իրենով անել նրա ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե իբր այն իսկզբանե իրեն պետք է պատկաներ։ Այսպիսով, ՍԴ-ում իսկական քաոս է ոչ միայն դատարանի լիազորությունների կատարման, այլև կառավարչական առումով։ Գործերի քննությունը կանգ է առել, ժամկետներ են սպառվել, մարդկանց իրավունքներ խախտվել, իսկ լուծումներ առկա չեն։ Բայց սա չի խանգարում Սահմանադրական արդարադատություն իրականացնողներին կենտրոնանալ սեփական բարեկեցության վրա՝ ի ցույց դնելով ճգնաժամի մյուս՝ բարոյական կողմը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը զավթել է ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակը։ Իսկ տիկնոջը նույնիսկ չեն տեղեկացրել, որ մի խումբ մարդիկ պետք է մտնեն իր աշխատասենյակ և անձնական իրերը հանեն այնտեղից։

Հասարակություն Սահմանադրական դատարան Սամվել Առաքելյան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին