ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել աշխարհին կորոնավիրուսային վարակի նոր համաճարակի պատրաստվել: Գրում է Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ ներկայիս համաճարակը վերջինը չէ:
ԱՀԿ ղեկավարը կոչ է արել սկսել շուտափույթ նախապատրաստումը նոր ալիքին, որպեսզի դրան ավելի պատրաստ լինեն, քան նույնիսկ նախկինում:
«Պատմությունը մեզ սովորեցնում է, որ հիվանդությունների և համաճարակների բռնկումներն, ըստ էության, կյանքի մի մասն են», - եզրափակել է Գեբրեյեսուսը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 27 միլիոնը։