f

Անկախ

Հունաստանի հավատարմագիրն ու Բաքվի սպառնալիքը


Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունն արժանացել էր Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ-ների ջղաձգային արձագանքին: 

Քաղաքական ընկալումով գուցե օրինաչափ կլիներ Անկարայի արձագանգը ի վերջո Երեւանը զորակցում էր Հունաստանին եւ Կիպրոսին՝ երկու պետությունների ուղղությամբ Թուրքիայի ոտնձգությունների դեմ։ Բայց արդեն պարզ է, որ նման յուրաքանչյուր հայտարարության, այսուհետև միանալու է ածանցյալ Բաքվի հակազդեցությունը։Սսակայն Բաքուն սրանով չէր բավարարվելու։ 

Հունաստանի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը Հայաստանին անվանել է «բռնազավթող երկիր» և պնդել, որ Երևանը անտեսում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Նա ասել է, որ երկու տարի առաջ Եվրամիությունն ու Ադրբեջանը ստորագրել են «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը,  և Եվրամիությունը պարտավորվում է աջակցել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանության և անվտանգության պահպանմանը:  

Ադրբեջանի նախագահը նաև կրկնել է իր պնդումը՝ Տավուշի մարզում Բաքվի և Երևանի վերջին բախումներից հետո Ռուսաստանի կողմից  բեռնատար ռուսական ինքնաթիռներով Հայաստանին զենք  մատակարարելու հարցը և հավելել է. «Ցանկացած երկրի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը մտահոգիչ է մեզ համար: Սա մեծ սպառնալիք է Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանն օգտագործում է այդ զենքը մեր ռազմական և քաղաքացիական ուժերին սպանելու համար»։ 

Լրատվության բովանդակությունն ավելի խոսում է երկու երկրների միջեւ ծագած դիվանագիտական տագնապի, քան հավատարմագիր ընդունելու արարողարակարգային հանդիպման մասին։ Հավատարմագրեր ընդունելիս երկրի ղեկավարները ընդհանրապես խոսում են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող կապերը սերտացնելու, հարաբերությունները զարգացնելու հեռանկարներին մասին։  

Այստեղ կարգը գլխիվայր շրջվել է։ Այն տպավորությունն է ստացվում, որ նորանշանակ դեսպանը կանչվել է համապատասխան գերատեսչություն բացատրություն տալու քաղաքական այնպիսի գործընթացների մասին, ինչը խոցել է Ադրբեջանի արժանապատվությունը։ 

Աւելին  դիւանագիտականորեն որքա՞ն ընկալելի է, որ հավատարմագիր ընդունող  կողմը սուր ակնարկություններ անի երրորդ եւ չորրորդ պետությունների ուղղությամբ։ Այստեղ թե՛ Հայաստանի Հանրապետությունն է մեղադրվում իբրեւ «բռնազավթող» կողմ, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը իբրեւ բռնազավթողին զինտեխնիկայով սպառազինող եւ ադրբեջանցիներին միջնորդավորված «սպանող» կողմ։ 

Աւելինայստեղ կա չբարձրաձայնվող պարզ ուղերձ։ Բաքուն զգուշացնում է Աթենքին, Ռուսաստանի օրինակը հուշելով, որ ցանկացած երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետ ռազմական գործակցությունը մտահոգիչ է Բաքվի համար եւ սպառնալիք։  

Այսքան պարզ Հունաստանը սպառնալիք է Ադրբեջանի համար  սա է ասում Ալիեւը՝ իրեն հավատարմագիր հանձնելու եկած Հունաստանի դեսպանին։ 

Իսրայելը զինում է Ադրբեջանին։ Ապրիլյան պատերազմին իսրայելյան ԱԹՍ-երը խփեցին հայ անզեն բնակչությանը։ Իսրայելի դեսպանի հավատարմագիր հանձնելու արարողակարգին չհնչեցին նման մեղադրանքներ։ Երեւանը հարգեց միջազգային օրինաչափություններն ու արարողակարգային ընթացակարգերը։ Պատեհ առիթին, պաշտոնական Երեւանը արձագանքեց այդ մասին՝ մատնանշելով իսրայելյան ռազմական օժանդակության անընդունելիությունը։ 

Միջազգային ընտանիքը անպայման կնկատի այս տարբերությունները։ Այլ հարց է՝ կարձագանգի՞, թե՞ ոչ։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ                            

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Շահան Գանտահարյան   Բեյրութ Աշխարհում

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին