Սեյսմոլոգները Կուրիլյան կղզիների մերձակայքում 6,9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլսկ քաղաքից 92 կմ դեպի արևելք-հյուսիս-արևելք:
Ստորգետնյա ցնցումների օջախի խորությունը 142.6 կմ է կազմել:
Փետրվարի 2-ին 3.1 մագնիտուտով երկրաշարժ էր գրանցվել Բառնաուլից 138 կմ դեպի արևմուտք: