Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 698 նոր դեպք: Այդ մասին հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այս ցուցանիշը ամենաբարձրն է հունիսի 30-ից ի վեր:
Մայրաքաղաքում օրական աճը կազմել է 0.3%: Մեկ օր առաջ Մոսկվայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի 695 նոր դեպք:
Չինաստանի իշխանությունները 2019թ. դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունն առաջացնում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համաճարակ: Աշխարհում վարակվածների թիվը գրեթե հասել է 28 միլիոնի, մահացել է ավելի քան 900 հազար մարդ: