f

Անկախ

Համավարակը խթանել է Հայաստանի ներքին զբոսաշրջության զարգացումը. Արա Խզմալյան


Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի համոզմամբ` համավարակով պայմանավորված զարգացում է ապրել Հայաստանի ներքին զբոսաշրջությունը, շատերը նորովի են ճանաչել իրենց երկիրը:

Մարզերում կազմակերպվել և կազմակերպվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպաստում են դրան:

Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Արա Խզմալյանն ասաց, որ մենք գնում ենք մեր համայնքներ, այցելում ենք մեր պատմամշակութային վայրերը, և համավարակը ստիպեց մեզ ավելի ուշադիր լինել մեր ներքին ռեսուրսի նկատմամբ, ավելի ուշադիր լինել մեր հայրենակից ստեղծագործողների հանդեպ: «Ընդգծեմ, որ յուրաքանչյուր տարի դրամաշնորհային ծրագրերի պարտադիր պայման է լինելու այն, որ պետական աջակցությամբ իրականացվող նախագծերը մասնակիորեն կամ ամբողջությամբ անցկացվեն նաև մայրաքաղաքից դուրս կա´մ սահմանային համայնքներում, կա´մ այլ բնակավայրերում»,-շեշտեց նա:

Խզմալյանի  խոսքով` մարզային համերգները, մշակութային միջոցառումները շատ կարևոր են: «Որպեսզի մարդը կարողանա բացահայտել իր երաժշտական կարողությունները, նա պետք է ծանոթանա մշակութային իրադարձություններին: Մինչև նա չլսի Ֆիլհարմոնիկ նվագախմբին, չլսի ջազ երաժշտություն, չլսի վոկալ, գուցե նա տասնամյակներ շարունակ չիմանա, որ ինքը կոչված է երգելու, նվագելու, չափ տալու համար: Այսինքն՝ յուրաքանչյուր  մշակութային միջոցառում կարևոր է: Վստահեցնում եմ, որ  կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք առաջին անգամ են լսում «օպերա» բառը, առաջին անգամ են դիրիժորի տեսնում, տեսնում թավջութակ: Եթե մենք անգամ կրթական հատուկ ծրագրեր չմշակենք, երաժշտական խմբերի ներկայությունը համայնքներում ունի հսկայական կրթական և մշակութային ներգործություն»,-ասաց Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է երկու կրթական ծրագրեր ներկայացնել Տավուշում: Փոխնախարարը չցանկացավ բացել փակագծերը` շեշտելով, որ այդ կրթական ծրագրերը կգան  ամրապնդելու համայնքների հետագա պրոֆեսիոնալ մշակութային գործունեությունը:

ՀՀ ԿԳՄՍ Արա Խզմալյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին