f

Անկախ

Բացօթյա համերգով տրվեց Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը


Բացօթյա ինքնատիպ համերգով տրվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ համերգաշրջանի մեկնարկը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կայացած համերգին ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակ և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները՝ հետաքրքիր կամերային ծրագիր ներկայացնելով ունկնդրին: 

Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը շեշտում է՝ նվագախումբը մեծ ցանկություն ուներ հանդիպելու հանդիսատեսի հետ: Երաժիշտներն այս ընթացքում աշխատել են, հարստացրել իրենց երկացանկը, հնարավորության պարագայում էլ՝ փոքր կազմերով տեսագրել ելույթներ և հրապարակել համացանցում:  

«Պետք է ասեմ, որ մենք շատ կարոտել ենք մեր հանդիսատեսին: Հանդիսատեսի հետ կոնտակտը, մարդկային շփումը լրիվ այլ երևույթ է: Մենք մեծ հաճույքով ու պատասխանատվությամբ ենք պատրաստվել այս համերգին»,-նշում է Աստղիկ Վարդանյանը: 

Ի դեպ, Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին միացավ երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը՝ մաս կազմելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնած «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի։ Ըստ ծրագրի գաղափարախոսության՝ նվագախումբը մշտապես ճանապարհ է հարթում երիտասարդ երաժիշտների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ։ Սա Օվսաննայի և ՀՊԿՆ-ի արդեն երկրորդ հաջողված համագործակցությունն էր։ Տարտինիի այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր պատմություն ունի: Մի անգամ երազում Տարտինին սատանային է հանձնում իր ջութակը և խնդրում ցուցադրել իր տաղանդը: Ի զարմանս կոմպոզիտորի՝ սատանայի կատարած ստեղծագործությունը նրան հիացած է թողնում, և արթնանալով՝ նա փորձում է վերարտադրել երազում լսածը, սակայն ամբողջովին չի հաջողվում:

Համերգի ընթացքում հնչեցին նաև «բիսեր»՝ կոմիտասյան ստեղծագործությունների ինքնատիպ կատարումների տեսքով:

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին