Նախագահի նախկին թեկնածու, Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կայանալիք հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ Տիխանովսկայայի, Սոչիում Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպման շրջանակներում ձեռք բերված բոլոր հնարավոր պայմանավորվածությունները «կվերանայվեն Բելառուսի նոր կառավարության կողմից»:
Նա դիմել է նաև Ռուսաստանի նախագահին:
«Շատ ցավում եմ, որ դուք որոշեցիք երկխոսություն վարել բռնապետի, այլ ոչ թե բելառուսցի ժողովրդի հետ», - գրել է Տիխանովսկայան:
Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը կայացել է Սոչիում սեպտեմբերի 14-ին: