f

Անկախ

«Ժողովուրդ». Ինչու էր Նիկոլայ Բաղդասարյանը 20 տարի առաջ հրաժարվել Սամվել Բաբայանի պաշտպանությունից. Նրան ծեծե՞լ են


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի հիշում, թե 20 տարի առաջ ինչու էր հրաժարվել իրականացնել Սամվել Բաբայանի պաշտպանությունը:

Ինչպես հայտնի է, օգոստոսի 20-ին Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության արդյունքում: Բանն այն է, որ վերջինս 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:

 

 

Հիշեցնենք՝ 2000 թվականին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Բաբայանին ներում շնորհվեց: Օրեր առաջ Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը հայտարարել էր. «2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում. կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի՝ հետո ինչ է կատարվել, 2000-ին հանցագործները ովքեր էին, տեռորիստներն ովքեր էին, եւ ինչ է կատարվել: Երբ որ կպարզվի ձեր ասածը, ինքնաբերաբար կվերականգնվեն բոլոր իրավունքները»:

Ուշագրավ է, որ այդ տարիներին տարբեր հրապարակումների համաձայն՝ մարդկանց են ծեծի ենթարկել՝ փորձելով ցուցմունքներ կորզել Սամվել Բաբայանի դեմ, կամ, հակառակը, մարդկանց հեռու պահել Բաբայանի համար ինչ-որ լավ բան անելուց: Եվ, ահա, 2000 թվականի ապրիլին Ստեփանակերտում լուրեր էին տարածվել, թե երկու օր այնտեղ գտնվելուց եւ Սամվել Բաբայանի հետ մեկուսարանում հանդիպելուց հետո ծեծի է ենթարկվել Երեւանից հրավիրված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Խոսքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին է: Եվ քանի որ գործի քննությունը վերաբացվում է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավորից հետաքրքրվել՝ 20 տարի առաջ ինչու հրաժարվեց պաշտպանությունից, եւ արդյոք իսկապես նրան ծեծի էին ենթարկել: Եվ քանի որ գործը վերաբացվել է, ակնհայտ է՝ պետք է ցուցմունք տա նաեւ Նիկոլայ Բաղդասարյանը եւ պարզաբանի, թե ինչու է խախտել փաստաբանի էթիկան եւ օրենքը՝ ճնշման տակ հրաժարվելով վստահորդի պաշտպանությունից։

Նախկին փաստաբանը ,այսօր արդեն իշխանական պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես չեմ հրաժարվել իր գործը վարելուց, այլ նախաքննության ավարտից հետո ինձ փոխարինել է այլ փաստաբան: 23 տարեկան էի, չեմ հիշում՝ ինչն էր պատճառը, սակայն որոշվեց, որ այլ փաստաբան մասնակցի դատաքննությանը: Այո՛, միջադեպ եղել է, սակայն իմ փոփոխությունը եղել է դրանից ամիսներ հետո: Դա չի ազդել իմ որոշման վրա»:

Այս նույն հարցի վերաբերյալ փորձեցինք ստանալ նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեսակետը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, թե չգիտի՝ ինչու էր Բաղդասարյանը նման քայլի դիմել, ապա հավելեց, թե չի էլ հետաքրքրվել այդ հարցով՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել: Հետաքրքիր է՝ ի վերջո ինչու էր Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվել փաստաբանական գործառույթները կատարելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլայ Բաղդասարյան Սամվել Բաբայան փաստաբան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին