f

Անկախ

Գեղարքունիքի մարզպետարանը և Երևանում Մոսկվայի տուն կենտրոնը կհամագործակցեն կրթամշակութային ոլորտում


Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ  «Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը: Ինչպես նշված է հուշագրի դրույթներում,  այն նպաստելու է հայ-ռուսական  պատմամշակութային արժեքների պահպանությանն ու հանրահռչակմանը, կրթական ծրագրերի իրականացմանը:Հուշագրի ստորագրումից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ համագործակցությունը երկու կողմերի համար էլ սպասված էր ու կարեւոր: «Գեղարքունիքի մարզը բազմաթիվ ոլորտներում շատ ամուր կապված է Ռուսաստանի Դաշնության հետ: Այնտեղ են ապրում եւ աշխատում մեր մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, ովքեր գործունեություն են ծավալում պետական կառույցներում, շինարարության, արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ, կրթամշակութային ու առողջապահական հիմնարկներում:Շատ կարեւոր է, որ մեր մարզում ավելի հանրահռչակվեն ռուսաց լեզուն ու մշակույթը, իրականացվեն կրթամշակութային բազմազան միջոցառումներ, որոնց մենք կաջակցենք բոլոր ուղղություններում:Մենք կարող ենք գրական-մշակութային արժեքները հանրահռչակել Գավառի պետական թատրոնի ուժերով՝ նպաստելով ռուս դրամատուրգների ստեղծագործությունների բեմականացմանը: Համագործակցության ծրագրերում կընդգրկվեն մարզի հանրակրթական ու  արվեստի դպրոցները, մշակութային հաստատությունները, Ռուսաստանի Դաշնությունում գործունեություն ծավալած մեր հայրենակիցները: Կարծում եմ, որ հուշագրի բոլոր դրույթները շատ արագ ու արդյունավետորեն կյանքի կկոչվեն»,-նշեց Գնել Սանոսյանը:

«Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը նշեց, որ ինքը եւս հուշագիրը կյանքի կոչելու լավ հեռանկարներ է տեսնում, նույնիսկ գծված է ծրագրի առաջին լուրջ քայլերի քարտեզը: «Մենք մարզի 5 տարածաշրջաններում կազմակերպելու ենք ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Ոսուցիչների կամ դասախոսների վարձատրությունը կհոգա մեր կազմակերպությունը:Ծրագրել ենք նաեւ ամեն տարի Գեղարքունիքի մարզում անցկացնել ռուս դասական գրողներին նվիրված մրցույթ-փառատոներ: Այս տարվա փառատոնը նվիրվելու է ականավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինին: Այն կայանալու է հոկտեմբերի կեսերին:Ռուսալեզու գեղարվեստական գրականությամբ  կհարստացնենք մարզի դպրոցների  գրադարանները: Այսօր գործընթացը սկսելու ենք Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցից: Այդ դպրոցը հատուկ ենք ընտրել՝ արժեւորելու համար այն դերը, որ խաղացել է մեծանուն գիտնական Սամվել Քոչարյանը հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման, միջազգային խաղաղության ապահովման գործում»,-ներկայացրեց Վահրամ Կարապետյանը: Հուշագրի ստորագրումից հետո երկու կողմերի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Սամվել Քոչարյանի հուշարձանին, ապա այցելեցին Գավառ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց եւ գրադարանին հանձնեցին ավելի քան 100 կտոր ռուսալեզու գեղարվեստական գրքեր:

Գեղարքունիքի մարզ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին