f

Անկախ

2050թ.-ի մասին խոսելով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր ահաբեկված թիմին է «դուխ տալիս», ուրիշ ոչինչ


Պետական կառավարման բացառապես բոլոր ոլորտները տապալած, իր «հեղափոխական» ու նախընտրական բացառապես բոլոր «խոստումները» չկատարած, հասարակության բացառապես բոլոր շերտերին խաբած, մատների վրա ֆռռացրած ու հիասթափեցրած Նիկոլ Փաշինյանը խոսում է մինչև 2050թ.-ը Հայաստանի «վերափոխման» մասին, որովհետև իր հետ քայլածներին ու պետական բյուջեն պարգևավճարների տեսքով իր հետ միասին գռփողներին պետք է համոզել, որ ամեն բան կարգին է, ինքը ոտքի վրա է, ինքը չի պատրաստվում հեռանալ: Այս խեղկատակությունը սկսվեց «սխալներից չվախենալու» մասին խոսքով, հիմա շարունակվում է 2050-ի պատրանքներով: Մինչդեռ բոլորն են հասկանում, որ խեղկատակների ռեժիմը նույնիսկ չի իմանում, թե ի՞նչ է լինելու իր հետ մեկ կամ երկու ամիս հետո: Նիկոլի թիմ կոչվածն, իրոք, ահաբեկված է:

Եթե Արսեն Ջուլֆալակյանի նմանը, որ ցանկացած իշխանությանը պատիվ կբերեր, կարող է մանդատը ճպպացնել վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու դեմքին ու հեռանալ, ապա ո՞րն է մյուսների մնալու իմաստը: «Իմ քայլում» Ջուլֆալակյանի տրամաչափի երեք հոգի էլ չկան, ինչու՞ պետք է կառչեն աթոռներից ու Նիկոլի ղեկաված «Տիտանիկի» ուղևոր դառնան: Հանուն ինչի՞, որ ի՞նչ լինի, հետո ի՞նչ են անելու: Իրենք հո՞ գիտեն, որ Կանադա թռչող ինքնաթիռում ամենաշատը աներձագ Հրաչոն է տեղ ունենալու: Իսկ իրենք ի՞նչ են անելու, ինչո՞վ են զբաղվելու, ինչքա՞ն ժամանակ չեն կարողանալու փողոց դուրս գալ: Իսկ ո՞վ է պատասխան տալու, իրե՞նք, իսկ սահմանադրական կարգի տապալման համար ծանրագույն հոդվածներով քրեական մեղադրանքները՞: Իսկ երաշխավորված բանտային տարիները՞:

Հասկանում եք չէ՞՝ երկիրը ֆինանսատնտնտեսական կոլապսի ու պատերազմի շեմին կանգնեցրած այսպես կոչված վարչապետը գործի չի գնում, կնոջ հետ մի ողջ օր զվռնում է Երևանի կաֆե-ռեստորաններում, որ ցույց տա մարդկանց, թե սուտ են բոլոր այն լուրերը, թե կնոջ հետ խնդիր ունի, և այդ խնդիրը պայմանավորված է պաշտոնները բաժանել չկարողանալու հանգամանքով: Դրա հետ մեկտեղ պարոն վարչապետի տնազը կաշվից դուրս գալով՝ փորձում է փրկել մեծ պայթյունով ձախողման մեջ օրեցօր համոզվող թիմ կոչվածը: Ոչ մի բանի մասին այդ թիմի պառակտման, ավելի շուտ՝ էվակուացիայի ճռճռոցը մինչև Դերբենդ լսվում է: Սա է Նիկոլ Փաշինյանին անհանգստացնող միակ բանը: Այլ բան չկա: Ի՞նչ է լինելու իր հետ, ինքը գիտի: Ի՞նչ է լինելու երկրի հետ, ժողովրդի հետ՝ թքած ունի:

Միհրան Հակոբյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին