f

Անկախ

Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում, ՍԴ նախագահի պաշտնոը ամենեւին գրավիչ չէ. Արման Դիլանյան


Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում, հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը՝ հավելելով, որ չի ինքնառաջադրվելու ՍԴ անախագահի պաշտոնի համար:

Դիտարկմանը, որ ըստ մամուլի, Վահե Գրիգորյանի սցենարով հենց ինքն է լինելու ՍԴ նախագահը, Դիլանյանն ասաց. «Իսկ ով ասաց՝ Վահե Գրիգորյանի սցենարով, էլի ՍԴ-ի աղբյուրներն են փոխանցո՞ւմ: Այն աղբյուրները, ըստ որոնց ես ամեն օր կառավարություն եմ գնում եւ այնտեղից ցուցումներ եմ ստանո՞ւմ: Այդպիսի հերյուրանքների մի հավատացեք»:

Նա հավելեց, որ այս պահին ՍԴ նախագահի որեւէ թեկնածու չկա. «Այս պահին դեռ որեւէ թեկնածու չկա, մենք դեռ չենք հասել առաջադրման կամ ինքնառաջադրման փուլին»:

Հարցին, թե ինքը չի՞ ուզում ղեկավարել ՍԴ-ն, Արման Դիլնյանն ասաց. «Ես ձեզ անկեղծ ասեմ, առանց որեւէ փարիսեցիության, կարծում եմ, որ ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է իրենց մասնագիտական հմտությունները դրսեւորելու համար: Ես ինձ շատ լավ եմ զգում այդ պաշտոնում եւ հուսով եմ, որ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել:

Իմ կարծիքով ՍԴ նախագահի պաշտոնն ամենեւին գրավիչ չէ: Թե ինչպես հետո կզարգանան իրադարձությունները, չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ՝ շատ դժվար է համատեղել ՍԴ դատավորի մասնագիտական աշխատանքը ՍԴ նախագահի պաշտոնի հետ, որը ենթադրում է ներկայացուցչական, վարչական ու կազմակերպչական գործառույթներ: Շատ ավելի հարմարավետ է ՍԴ-ում աշխատել որպես ՍԴ դատավոր»:

Սահմանադրական դատարան Արման Դիլանյան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին