Ո՛չ Նիկոլի, ո՛չ առավել ևս սորոսական Արսեն Խառատյանի հանդեպ որևէ համակրանք չունեմ ու երբեք չեմ ունեցել։
Եւ այնուամենայնիվ որևէ հիմք չեմ տեսնում «Հագգընի» գրածներին հավատալու, թե իբր Նիկոլն ինչ-որ գաղտնի բանակցություններ է վարել Արսենի միջոցով։ Ու ընդհանրապես որևէ ադրբեջանական աղբյուրի չեմ հավատա այդ թեմայով։ Նույնիսկ եթե ֆոտոներ կամ վիդեոներ հանեն դնեն...
Թեմային էլ անդրադառնում եմ, քանի որ արդեն մի 10 հոգի լինկն ուղարկեցին։
Կներեք, բայց չափից լավ եմ ճանաչում Բաքվի քարոզչամեքենան, որ իրենց այս «սլիվներին» հավատամ։
Հ.Գ. Հիշացնեմ, որ «Հագգընը» այն լրատվակայքն էր, որը Դավիթ Սանասարյանի հետ կեղծ հարցազրույց էր ժամանակին հրապարակել։ Այսինքն իրենց համար ափաշքյարա ստելն ընդհանրապես խնդիր չէ։