f

Անկախ

Ստեղծվել են հնարավորություններ՝ պատասխանելու արցախյան հիմնախնդրի հարցում Թուրքիայի բացահայտ թշնամական քայլերին․ Արմեն Պետրոսյան


Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, մի կողմից արաբական մի շարք երկրների և Իսրայելի հարաբերությունները պաշտոնականացվում են, մյուս կողմից տարբեր ձևաչափերով հակաթուրքական միավորումներ են կազմվում։ Ինչո՞վ են պայմանավորված նման փոփոխությունները։ Արդյո՞ք փոփոխվել են տարածաշրջանային առաջնահերթությունները։

-Մերձավոր Արևելքում տեղի են ունենում  խորը արմատական փոփոխություններ, որոնք բովանդակային առումով փոխում են նաև տարածաշրջանի անվտանգային,  համագործակցային միջավայրները։ Այս համատեքստում է նաև այն իրողությունը, որ  առանցքային արաբական պետությունները, որոնք տասնամյակներ շարունակ իրենց հիմնական հակառակորդ են համարել Իսրայելին, վերագնահատում են  տարածաշրջանում ընթացող նոր մարտահրավերները և որդեգրում համապատասխան մոտեցում այդ մարտահրավերներին  դիմագրավելու համար։

Երևի թե այս համատեքստում են նաև այսօր տարածաշրջանում ընթացող արմատական փոփոխությունները։ Հիմնական արաբական  երկրների կողմից փորձ է արվում ձևավորել  համագործակցային միջավայր  տարածաշրջանային և արտատարածաշրջանային հիմնական դերակատարների մասնակցությամբ՝  արաբական աշխարհի տարբեր մարտահրավերներին դիմագրավելու համար։

-Հակաթուրքական  միավորումներն արդյոք հուշո՞ւմ են, որ այս պահին  որպես հիմնական սպառնալիք Թուրքիային են տեսնում։

-Տեսեք, ձևավորվող տարաբնույթ ձևաչափերը ոչ միայն Թուրքիայի դեմ են, այլևս արաբական երկրների համար մարտահրավեր հանդիսացող երկրների և  երևույթների։ Օրինակ, նաև Իրանի։ Մենք գիտենք, որ տասնամյակներ շարունակ արաբական երկրներն Իրանը դիտարկել են  որպես  իրենց անվտանգությանը, ներքին կայունությանը սպառնացող տարածաշրջանային երկիր։ Նման ձևաչափերը նպատակ ունեն դիմագրավելու նաև Իրանի հավակնություններին, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքներին մի շարք երկրներում՝ նույն Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Եմենում։

Հաջորդը, այս համագործակցային ձևաչափերը նպատակ ունեն կարգավորելու արաբական աշխարհի համար երևի թե ամենանուրբ հիմնախնդիրը, այն է՝ պաղեստինյան հիմնախնդիրը, բայց արդեն նոր՝ համագործակցային  մոտեցմամբ։

Այսինքն՝ ձգտում են ոչ թե հակամարտել Իսրայելի հետ, այլ համագործակցության միջոցով հասնել Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ավելի գլոբալ՝ պաղեստինյան խնդրի հանգուցալուծմանը։

Եթե ամփոփեմ՝ արաբական աշխարհում ձևավորվող համագործակցային ձևաչափերը միտված են լուծելու տարածաշրջանում եղած և արաբական երկրների համար կարևորություն ունեցող խնդիրներ։

-Օրերս միջերկրածովյան 6 երկրների մասնակցությամբ գազային կազմակերպաիրավական նոր ձևաչափ ստեղծվեց, որում ընդգրկված չէ Թուրքիան։ Սա ի՞նչ է նշանակում։ Արդյո՞ք տնտեսական վերադասավորումների փորձ է։

-Տնտեսական և էներգետիկ շահերի ստվերում, անշուշտ,  երևում են նաև քաղաքական առաջնահերթությունները։ Քաղաքական խնդիրների և Թուրքիայի հավակնությունների պատճառով է, որ այդ երկիրը ներգրավված չէ այս ձևաչափում։ Նման ձևաչափի ստեղծման անհրաժեշտությունը ծագել է  միջերկրածովյան տարածաշրջամում  վերջին տարիներին հայտնաբերված էներգետիկ նոր պաշարների և դրանց իրացման, փոխադրման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Իհարկե, նաև նոր հանքավայրերի բացահայտումների հնարավորություններով։

Փաստացի Թուրքիան այստեղ դրսևորում է լուրջ հավակնություններ՝ ոտնահարելով տարածաշրջանի այլ երկրների տնտեսական շահերը։ Եվ սա այդ երկրների կոնսոլիդացիայի հերթական  փորձն է արդեն էներգետիկ ոլորտում։

Բայց կրկնում եմ, էներգետիկ, տնտեսական շահերի ստվերում միանշանակ նաև քաղաքական  նպատակներ են։ Իհարկե, չի բացառվում, որ որոշակի փուլում Թուրքիայի հետ խնդրների կարգավորումից հետո այս երկիրը ևս ներգրավվի նմանատիպ ձևաչափերում, բայց ներկայում նման համագործակցային միջավայրից Թուրքիային դուրս թողնելով տարածաշրջանի երկրները ձգտում են նրան  պատժել։

-Հաշվի առնելով էներգակիրների շուրջ ստեղծված լարվածությունը տարածաշրջանում, խիստ հռետորաբանությունը և Էրդողանի էքսցենտրիկ բնույթը՝ արդյոք հնարավո՞ր է, որ տարածաշրջանային պատերազմ սկսվի։

-Մերձավորարևելյան տարածաշրջանում ընդհանրապես որևէ հիմնախնդրի հետ կապված եկարաժամկետ և հստակ կանխատեսումներ անելը բավականաչափ բարդ է, հատկապես հաշվի առնելով այստեղ այնպիսի վարչակարգերի առկայությունը, ինչպիսին  Թուրքիայում գործող վարչակարգն է, ինչպիսին  տարաբնույթ հավակնություններ և անվտանգային խնդիրներ ունեցող Իսրայելն է,  տարածաշրջանում  որոշակի հավակնություններ ունեցող Իրանն է։

Բայց միանշանակ է մի հանգամանք, որ վերջին զարգացումներն Արևելյան Միջերկրականում, և Թուրքիայի քայլերը, որոնք նահանջի տպավորություն են ստեղծում,  համագործակցային ձևաչափում խնդրի լուծման հնարավորություններ են ստեղծում։

Թուրք-հունական բանակցությունների, Ֆրանսիայի և  Թուրքիայի նախագահների միջև բանակցությունների, Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի առափնյա երկրների հետ  մեկուսի բանակցություններ վարելու օրինակներով պայմանավորված կարելի է նշել, որ Թուրքիայի իշանությունները, վերագնահատելով ստեղծված իրավիճակը, այսինքն միջազգային լայն համագործակցությունն  ընդդեմ իրենց հավակնությունների, կարծես ընկրկում են։ Բայց և այնպես, սա գուցե  մարտավարական քայլ լինի այս միջազգային աննախադեպ,  մի քանի հարթություններում համախմբման գործընթացները ձախողելու և առավել բարենպաստ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրավիճակում կրկին դրանք ակտիվացնելու նպատակով։

-ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է։ Օրակարգում նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն էր։ Սակայն մինչ այս ԵՄ տարբեր երկրներից կարծիքներ են հնչել, որ Թուրքիային դեմ գնալ պետք չէ, այլապես փախստականների մեծ հոսք կլինի դեպի Եվրոպա։ Ի՞նչ եք կարծում՝ Եվրոպան ի վերջո միասնական դիրքորոշում կարտահայտի՞ և իր անդամ պետությունների՝ նույն Կիպրոսի և Հունաստանի շահերը կպաշտպանի՞, թե՞ ոչ։

-Բավականաչափ բարդ իրավիճակում է հայտնվել Եվրոպան։ Ոչ միայն վերջին իրադարձությունների համատեքստում, այլ ընդհանրապես վերջին տասնամյակների ընթացքում։ Երբ նկատելի դարձան ԵՄ-Թուրքիա համակողմանի ակտիվ համագործակցության միտումները, դրանով փաստացի ԵՄ-ն ավելի խոցելի դարձավ, տարբեր ոլորտներում  աճեց կախվածությունը Թուրքիայից։

Եվ այս համատեքստում վերջին մարտահրավերների հաղթահարման մոտեցումները Եվրամիությունում տարբերվում են։ Ոչ բոլոր դերակատարներն են կարծում, որ Թուրքիայի հետ պետք է խոսել կոշտ դիրքերից։ Օրինակ, Գերմանիան կողմնակից է Թուրքիայի հետ դիվանագիտական հարթությունում բանակցությունների միջոցով առաջացած խնդիրների լուծմանը։ Մի շարք այլ երկրներ, օրինակ՝ Ֆրանսիան, որը փորձում է համախմբել ԵՄ  առանձին երկրների և տարբեր ֆորմատներում ընդհանուր գործել, ավելի կոշտ մոտեցման կողմնակից է։ Այս համատեքստում դժվար է ասել՝ ի վերջո ԵՄ-ն կկարողանա ընդհանուր մոտեցում որդեգրել Թուրքիայի հարցում։

Եթե այս հարաբերական հանգիստը միջերկրածովյան  տարածաշրջանում չշարունակվի, իրադարձությունները զարգանան սրացման տրամաբանության մեջ, ապա անշուշտ, ԵՄ-ն կգնա խորհրդանշական պատժամիջոցների։

-Այսինքն այնպիսի պատժամիջոցների, որոնք Թուրքիային չեն բարկացնի, բայց կփրկեն կառույցի դեմքը։

-Այո, խոսքը մասնավորապես առանձին պաշտոնյաների, տնտեսական  սուբյեկտների հետ կապված պատժամիջոցների մասին է, այլ ոչ ավելի  կոշտ, գլոբալ պատժամիջոցների։

Այսպիսով նաև հնարավոր  կլինի երկարաձգել խնդրի հանգուցալուծումը կարճ քայլերի տրամաբանությամբ։ Այսինքն ավելի նվազ ազդեցիկ պատժամիջոցներով ակնարկել ավելի կոշտ պատժամիոցների հնարավորության մասին՝ ստեղծելով  բանակցային միջավայր խնդիրները նախ և առաջ խաղաղ եղանակով հանգուցալուծելու նպատակով։

-Անդրադառնանք նաև  ՀՀ արտաքին քաղաքականությանն այս առումով։ Մենք պաշտոնապես որևէ հակաթուրքական ձևաչափում ընդգրկված չենք։ Բայց ԱԳՆ մակարդակով հայտարարություններ ենք անում։ Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի արտաքին քաղաքականությունն այս հարցում  և դեռ ի՞նչ անելիքներ ունենք։

-Որևէ հակաթուրքական ձևաչափի անդամակցելու անհրաժեշտություն չկա ներկա խնդիրների համատեքստում, քանի որ ներկայում Թուրքիայի դեմ համախմբող հակազդեցությունը որևէ ուղիղ առնչություն չունի ՀՀ շահերի հետ։ Այլ  հարց է, որ ՀՀ համար  ստեղծվել են առարկայական հնարավորություններ պատասխանելու արցախյան հիմնախնդրի հետ կապված Թուրքիայի բացահայտ թշնամական  քայլերին մեր տարածաշրջանում։

Այս համատեքստում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի վրա հիմնված ՀՀ դատապարտող հայտարարությունները Թուրքիայի գործողություններին և ընդհանուր զուգահեռներ  տանելը նաև մեր տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանը Թուրքիայից բխող սպառնալիքներին  ամրապնդում է ՀՀ դիվանագիտական դիրքերը մի կողմից և մյուս կողմից ստեղծում  է նոր հնարավորություններ այսօր Թուրքիայի դեմ համախմբված ՀՀ գործընկեր երկրների հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի ընդլայնելու։

Այսինքն՝ անվտանգային խնդիրներով պայմանավորված շահերի ընդհանրությունը թույլ է տալիս  ՀՀ-ին այլ ոլորտներում ևս ավելի ընդլայնելու և սերտացնելու հարաբերությունները գործընկեր երկրների հետ, մանավանդ որ ընթանում է հստակ կոնսոլիդացիա Թուրքիայի դեմ։

հարցազրույց Մերձավոր Արևելք Արմեն Պետրոսյան խմբագրի ընտրանի

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին