Ֆրանսիայում մեկ օրում 16.096 մարդ կորոնավիրուսով է վարակվել, ինչը համաճարակի սկզբից ի վեր նոր ռեկորդ է դարձել: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի տվյալները։ Գրում է Gazeta.ru-ն։
Հաղորդվում է նաև 52 մահվան մասին: Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է կորոնավիրուսի 497 հազար դեպք, որոնցից 94 հազարն ապաքինվել են, 31 հազարը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 32 միլիոն դեպք, վերականգնվել է գրեթե 24 միլիոն մարդ, իսկ ավելի քան 980 հազար հիվանդ մահացել է: