f

Անկախ

Էրիկ Բազինյան. «Ինչպես ռինգում, այնպես էլ կյանքում պետք է ամեն ինչ անել հաղթող դուրս գալու համար»


Կանադահայ անպարտելի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 2020 թվականի հետ կապված հեռանկարային ծրագրեր ուներ. կարևոր մենամարտերի անցկացում, աշխարհի գոտու համար պայքար, սակայն համավարակի տարածման, կարանտինային պայմանների պատճառով պլաններն առժամանակ հետաձգվեցին: Այնուամենանյիվ, ցանկացած դժվարություն մարզիկի համար է: Էրիիկն այս ընթացքում  շարունակում է մարզումները՝ սպասելով, երբ հնարավորություն կընձեռվի մենամարտերի անցկացման և նպատակների իրագործման համար: 
Հայ մարզիկն Անկախի հետ զրույցում խոսում է կարանտինի պայմաններում անցկացրած մարզումների, ստեղծված իրավիճակից հոգեբանորեն ճիշտ դուրս գալու և նպատակային առաջ շարժվելու մասին:


-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձավ հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սպորտի վրա:
-Ինչպես ցանկացած ոլորտի, այնպես էլ սպորտի վրա նմանատիպ անկանխատեսելի իրավիճակները վատ անդրադարձ են ունենում: Մարզիկները չեն կարողանում ուժերը փորձարկել, մրցաշարերի մասնակցել, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներն էլ՝  մենամարտեր անցկացնել: Շատ կարևոր է այս իրավիճակում մարզումներից  հետ չընկնել և չհուսահատվել, լավատեսությամբ առաջ շարժվել:


-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում: 
-Սկզբի 3 ամիսներին բոլոր մարզադահլիճները փակ են եղել, դրսում եմ անցկացրել մարզումներս, վազել եմ, բայց հունիսից սկսած մինչ հիմա մարզվում եմ իմ մշտական գրաֆիկով, առանց բացթողումների: Կարող եմ ասել, որ բավական լավ մարզավիճակում եմ այժմ:


-Ձեզ համար տարին պետք է հագեցած լիներ, լուրջ նպատակներ ունեիք 2020-ի հետ կապված. համավարակը խառնեց բոլոր պլանները:
-Մայիսին նախատեսել էինք անցկացնել ուժեղ մրցակցի հետ կարևոր մենամարտ, այնուհետև մեկն էլ հուլիսի պետք է կայանար, իսկ տարվա վերջին արդեն պետք է պայքարեի աշխարհի գոտու համար:


-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:
-Դեռևս աշխարհը նոր-նոր է սկսում ուշքի գալ, կամաց-կամաց վերականգնվել այս ամենից. տարբեր մարզաձևերում մրցաշարեր են անցկացվում, բռնցքամարտում էլ, հավանաբար,  մենամարտեր կլինեն, սակայն, ափսոս, առանց հանդիսականների:  Երկրպագուները հնարավորություն կունենեան առցանց հետևել մենամարտերին: Ամեն դեպքում հույս է նշմարվում, որ ամեն բան լավ կլինի:


-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
- Ինչպես ռինգում, այնպես էլ կյանքում ստեղծված ցանկացած իրավիճակում պետք   է ամեն ինչ անել հաղթող դուրս գալու համար: Հարկավոր է հոգեպես պատրաստ լինել ամեն ինչի:


Անհամբեր սպասում եմ մենամարտերիս, շատ եմ կարոտել ռինգն ու դրա հետ կապված ամեն բան: Ներկայում սպասում եմ  նորությունների առաջիկա մենամարտիս կայացման վերաբերյալ: Կարծում եմ՝  նոյեմբերի վերջին Կանադայում  կամ դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգներում կկայանա:
Պետք է լավատես լինել, օգտագործել  պահը, հարազատներին, ընկերներին գնահատել և նրանց հետ ժամանակ անցկացնել, լիցքաթափվել: Միևնույն ժամանակ, մարզիկները պետք է շարունակեն ջանասիրաբար մարզվել, աշխատեն իրենց վրա, որպեսզի, երբ հնարավորությունն ընձեռվի, հասնեն նպատակների իրագործմանը:


 

Էրիկ Բազինյան Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ բռնցքամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին